Երգն արդեն մի քանի օր է հնչում է տարբեր ռադիոկայաններով, այսօրվանից էլ եթեր կհեռարձակվի տեսահոլովակը: Խոսքերի հեղինակը բանաստեղծ Լեւոն Բլբուլյանն է, երաժշտությանը` Ժաննա Բլբուլյան, երգը կատարում է Մհերը:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ առաջարկն իրեն շատ էր դուր եկել, եւ քանի որ անցյալ տարի չենք ունեցել շրջանավարտներ, այս տարի մեծ էր ցանկությունը նրանց նվեր մատուցել:
«Աշխատանքների վրա ծախսվել է մոտ 2,5 միլիոն դրամ, սակայն այդ գումարները ոչ թե պետբյուջեյից են տրամադրվել, այլ մասնավոր հատվածի կողմից», - ասաց նախարարը:
Երգիչ Մհերի խոսքով` կարծիքներ են հնչում, թե երգը մի քիչ հնաոճ է, հիշեցնում է խորհրդային շրջանը:
«Մեր հայրերը, ծնողները, ուսուցիչները, նաեւ ես ծնվել ենք այդ շրջանում, եւ ես չէի պատկերացնում «վերջին զանգի» երգը ռեպ կամ ռոք ոճում, բարիություն պետք է լինի երգում, ինչը միանշանակ կա վալսում», - ասաց Մհերը:
Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է:Նա նկատեց, որ «վերջին զանգի» վերաբերյալ նախկինում էլ եղել են երգեր, տեսահոլովակներ, սակայն այս մեկը տարբերվում է նրանով, որ չեն օգտագործվել պարզապես սիրողական կադրեր, այլ նկարվել է, ինչպես ինքը բնորոշեց, փոքրիկ մի ֆիլմ:
Այս տարի «վերջին զանգը» կհնչի մայիսի 25-ին: Աշոտյանն ասաց, որ այդ օրը, ինչպես միշտ, միջոցառումներ կլինեն:
Անդրադառնոլով դպրոցներում իրականացվող դրամահավաքին` նախարարը տեղեկացրեց, որ հանձնարարականներ է տվել դպրոցներին, չնայած դրան, դրամահավաքության դեպքերի մասին իրենց արդեն ահազանգում են ծնողները: