Տիմոշենկոն վերադարձվել է բանտ

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկո

Մեջքի ցավերի դեմ բուժում ստանալու նպատակով շաբաթ օրը բանտից Խարկովի հիվանդանոց տեղափոխված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն վերադարձվել է բանտ։

Տիմոշենկոն անցած տարվա հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Անցած շաբաթ մեկնարկել է նրա դեմ երկրորդ գործով դատավարությունը՝ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով։