Ֆրանսիական համալսարանի բակում շաբաթ օրը կայացավ հեծանվային կայանատեղիի պաշտոնական բացումը:
Ֆրանսիական համալսարանի երկու ուսանող համալսարան են հաճախում հեծանիվներով: Նրանցից Վահագնը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում իր ուրախությունն արտահայտեց կայանատեղիի բացվելու կապակցությամբ։
«Շատ ուրախ եմ, որ երկրորդ կայանատեղին է բացվում եւ մեր համալսարանում է բացվում, ու հիմա ես այլեւս ստիպված չեմ լինի դարպասի ճաղերից կապել իմ հեծանիվը, այլ քաղաքակիրթ ձեւով կայանատեղիում կարող եմ կանգնեցնել ու դասի հաճախել», - ասաց նա։
Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Անահիտը համալսարան հեծանվով հաճախում է մարտից։ Սակայն հեծանիվն ամեն անգամ համալսարանի դարպասին կապելիս վիճաբանություններ էին ծագում պահակների եւ իր միջեւ, իսկ այժմ այդ խնդիրը լուծված է:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքում առաջին հեծանվային կայանատեղին բացվել էր ապրիլի 7-ին Երեւանի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի մասնաշենքի մոտ, տարածքը նախատեսված է 17 հեծանվի համար:
Ֆրանսիական համալսարանի բակում կայանատեղին նախատեսված է 10 հեծանվի համար:
Ի՞նչ առավելություն ունի հեծանվով երթեւեկելը ուսանողների կարծիքով. - «Առողջությունը, հարմարավետությունը, խցանումների մեջ չես մնում, եթե նույնիսկ տեսնում ես խցանումներ, փողոցով քշում ես, կարողանում ես գնալ մայթ, մայթով քշել»:
Այսօր ժամը 10-ին մեկնարկեց «Հեծանիվ+» էկո-մարզական հասարակական կազմակերպության նախաձեռնած հերթական հեծանվարշավը: Մասնակիցները հավաքվեցին Լենինգրադյան 31 հասցեում եւ այդտեղից սկսեցին շրջել երեւանյան փողոցներով՝ կրելով հեծանվային երթեւեկության նշանները խորհրդանշող պաստառներ:
«Հեծանիվ+» -ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ չնայած մի շարք խոչընդոտներին՝ իրենք չեն հուսահատվում եւ մինչ օրս շարունակում են իրենց գործը՝ Հայաստանը դարձնել հեծանվային երկիր։
«Արգելքները շատ են, շատերը բողոքում են, որ պայմաններ չկան, վախենում են մեքենաների հետ ընդհարվեն, դրա համար շատերը չեն քշում: Ինչ-որ մի տեղ իրենց մտահոգությունը հասկանում եմ, բայց փորձում ենք չվախենալ մեքենաներից, մեր ներկայությամբ պարտադրել մեքենաների վարորդներին, որ հարգեն մեզ, ընդունեն [հեծանիվը] որպես հավասարազոր փոխադրամիջոց», - ասաց Սամվել Հովհաննիսյանը:
Մասնակիցների թիվը մոտավորապես երկու տասնյակ էր: «Նպատակ չենք դրել շատ մարդ հավաքել, պարզապես ցանկացողները եկել են ու տոնում են հաղթանակը», - նշեց կազմակերպության նախագահը:
էկո-մարզական հասարակական կազմակերպության նախաձեռնած հերթական հեծանվարշավի մասնակիցներից Սերինեն «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ ճանապարհին իրենց վրա կրում էին մեքենայի ու հեծանվի հավասարությունը խորհրդանշող պաստառներ՝ փորձելով քաղաքացիների ուշադրությունը հրավիրել դրանց վրա:
Սերինեն, սակայն, դեռ շարունակում է օգտվել քաղաքային տրանսպորտից, պատճառաբանելով, որ սեփական հեծանվի բացակայությունն է պատճառը:

Your browser doesn’t support HTML5