Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուրբաթ օրը քննադատեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային առաջարկները (Մադրիդյան սկզբունքները)` հայտարարելով, որ ՀԱԿ-ը ջանալու է «էապես փոխել» դրանք:
Նորանկախ Հայաստանի առաջին նախագահը «անհամատեղելի» բնութագրեց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողմից առաջարկված փաստաթղթի հղումները միաժամանակ ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին:
Տեր-Պետրոսյանի պնդմամբ` դա սոսկ «դիվանագիտական հնարք է»` քողարկելու Ղարաբաղի վերադարձը Արդբեջանին` ինքնավարության կարգավիճակով:
Ուրբաթ օրը ելույթ ունենալով Ազատության հրապարակում Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքում` Տեր-Պետրոսյանն ասաց, որ խորհրդարան անցնելու դեպքում իր առաջնորդած դաշինքը ձգտելու է «էապես փոխել» Մադրիդյան սկզբունքները: Հայաստանի առաջին նախագահը, մասնավորապես, ասաց, որ առաջարկվող սկզբունքներում պետք է նշվի, թե երբ է տեղի ունենալու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հանրաքվեն, ովքեր են մասնակցելու դրան եւ ով է այն անցկացնելու:
«Եթե այս հարցերը լուծում չգտնեն, այս հանրաքվեն ընդամենը ծուղակ է, հայ ժողովրդին խաբելու հնարք», - հայտարարեց նա:
Նշենք, որ մինչեւ այժմ Մադրիդյան սկզբունքներն ամբողջությամբ չեն հրապարակվել ո'չ միջազգային միջնորդների եւ ո'չ էլ պաշտոնական Երեւանի կամ Բաքվի կողմից:
Տեր-Պետրոսյանը նաեւ ասաց, թե Հայաստանը պետք է հայտարարի, որ խաղաղ համաձայնագիրը չի կարող ուժի մեջ մտնել` առանց Ղարաբաղի ղեկավարության հավանությանն արժանալու:
Իր ելույթում Կոնգրեսի առաջնորդը մեծ տեղ հատկացրեց ղարաբաղյան կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությանը` վերջիններիս կրկին մեղադրելով իշխանությունը պահպանելու նպատակով միակողմանի զիջումների գնալու մեջ: