Ջրծաղիկի բռնկո՞ւմ, թե՞ պարզապես սեզոնային հիվանդություն

ջրծաղիկ

«2 շաբաթ է, ինչ այս մասին ոչ ոք չի խոսում մամուլում: Դպրոցը հարկավոր է փակել: 4-12-րդ դասարանների աշակերտները վարակվել ու հիվանդացել են անհայտ ծագման նյութից: 6-րդ դասարանի բոլոր աշակերտները հիվանդ են եւ չեն հաճախում դպրոց: 5-ական աշակերտներ 10 եւ 11-րդ դասարաններից նույնպես հիվանդ են: Աշակերտները միմյանցից հեռավորություն են պահում եւ անգամ չեն էլ խոսում: Շատ վատ վիճակ էնաեւ բացակայություններն են շատացել», - ասված է նամակում:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը ասաց, որ ծնողական, աշակերտական կամ ուսուցչական խորհուրդները բնավ կապ չունեն այս նամակի հետ. - «Հասկանալի չէ, թե ով է գրել, որովհետեւ թե' ուսուցչական, թե' ծնողական խորհուրդը բոլորը զարմացած են: Սովորական բնականոն հունով գնում ենք առաջ»:

Տնօրենը վստահեցրեց, որ դպրոցում ամեն ինչ վերահսկվում է, ջրծաղիկով ներկայումս հիվանդ են 12 աշակերտներ տարբեր դասարաններից. - «400 աշակերտներից երեկ բացակայել են 14-ը, այսօր`22-ը: 10 աշակերտը բացակայել են տարբեր պատճառներով, ոմանք վատառողջ են եղել, ոմանց ծնողներն էլ սպասում են բարձրացած աղմուկից հետո ամեն ինչ պարզվի, այնուհետեւ երեխաներին դպրոց տանեն»:

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ ո'չ հանրապետությունում, ո'չ էլ թիվ 42 դպրոցում բռնկում չկա, հիվանդությունը սեզոնային է եւ յուրաքանչյուր տարի էլ նկատվում է:

«Նախարարությունը որոշեց, որ դպրոցը փակելու կարիք չկա, քանի որ հիվանդների թիվը մեծ չէ եւ նրանք մի դասարանից, մի շրջապատից չեն», - ասաց Հունանյանը:

Այսօր առավոտյան լուրեր տարածվեցին, թե Երեւանի պետական համալսարանի ուսանողներին տարհանում են, ուսանողներից մի քանիսի մոտ տուբերկուլյոզ է հայտնաբերվել: Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից տեղեկացանք, որ հիվանդույթյունը հայտաբերվել է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողներից մեկի մոտ, սակայն կասկածներ կան, որ ֆակուլտետից եւս մեկն էլ է հիվանդ տուբերկուլյոզով: