Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ երեկ այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, ծանոթացել թանգարանը համալրած նյութերին եւ համալիրում տեղադրված նոր գիշերային գեղարվեստական լուսավորության եւ հնչեղության համակարգերին:
Իրականացված պեղումների արդյունքում թանգարանը համալրվել է մի շարք պատմական գտածոներով, որոնց ընդհանուր թիվը հասել է 100-ի:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` թանգարանի համալրման աշխատանքների նպատակով ծախսվել է 18 միլիոն դրամ (շուրջ 46 հազար դոլար), որից 2.5 միլիոնը` պետբյուջեից, իսկ մյուս մասը՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից:
Գիշերային լուսավորության նպատակով ներդրվել է 11.8 միլիոն դրամ, որից 10 միլիոնը հատկացրել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը` որպես նվիրատվություն, իսկ 1.8 միլիոնը կրկին հատկացրել է Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը։