Ռեկտոր-նախարար հակամարտությանը միացել են նաեւ ուսանողները
Your browser doesn’t support HTML5
Ապրիլի 18-ին Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները երթով գնացին Կրթության եւ գիտության նախարարություն՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու բուհի ռեկտորի հեռացման կապակցությամբ: Ռեկտոր Սուրեն Զոլյանն իր հերթին հայտարարում է, որ կասեցրել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը եւ շարունակելու է մնալ իր պաշտոնում: