Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ռեկտոր Սուրեն Զոլյանն այսօր հայտարարեց, որ կասեցրել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը եւ շարունակելու է աշխատել որպես ռեկտոր:
«Ես կասեցրել եմ նախարարի հրամանը եւ ես մնում եմ ռեկտոր: Ես դրա իրավունքն ունեմ», - այսօր առավոտյան ասաց Սուրեն Զոլյանը երթով դեպի նախարարության գնալ պատրաստվող ուսանողներին` հորդորելով երթն անցկացնել դասերից հետո. - «Բարձրանում եք դահլիճ, որովհետեւ հարմար չէ փողոցում խոսել: Ու եթե դուք դասի չգաք, ես, փաստորեն, որպես ռեկտոր տուժելու եմ»:
Հիշեցնենք, որ երեկ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Սուրեն Զոլյանը հեռացվեց աշխատանքից, ինչից հետո համալսարանի ուսանողները միավորվեցին Facebook սոցիալական ցանցում եւ որոշեցին այսօր քայլերթով գնալ Կրթության եւ գիտության նախարարություն՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու բուհի ռեկտորի հեռացման կապակցությամբ: Սակայն բուհի ռեկտորը խնդրեց նրանց դասերի ժամին որեւէ գործողություն չձեռնարկել, ուստի ուսանողները որոշեցին, որ կգնան նախարարություն ժամը երկուսին՝ դասերի ավարտից հետո:
Իր խոսքում Սուրեն Զոլյանը նշեց, որ նախարարի որոշումն ապօրինի է եւ նա իրեն աշխատանքից հեռացնելու իրավունք չուներ. - «Ինձ աշխատանքից հեռացման հրամանին պատասխան գրության մեջ ես նշել եմ երկու հոդված, ըստ որոնց նախարարի հրամանը հակասում է օրենքին: Առաջինը «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքն է, որն ասում է, որ ռեկտորը՝ ՊՈԱԿ-ի ղեկավարը, պարտավոր չէ կատարել անօրինական հրամանը, իսկ այդ հրամանը անօրինական էր, քանի որ ինձ աշխատանքից հեռացնելը նախարարի իրավասությունը չէ: Դա պետք է հաստատի կառավարությունը», - նշեց Սուրեն Զոլյանը:
Արմեն Աշոտյանը Սուրեն Զոլյանին հեռացրել էր՝ ղեկավարվելով նույն՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքի 2 այլ հոդվածներով, ինչպես նաեւ` հիմք ընդունելով ապրիլի 6-ի եւ 17-ի իր հրամանները, ըստ որոնց Սուրեն Զոլյանին խիստ նկատողություն էր տրվել:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ խնդիրը հենց ՊՈԱԿ-ների մասին օրենքն է, որը երկիմաստ է եւ իրավունք է տալիս թե' նախարարին հեռացնել ռեկտորին, եւ թե' ռեկտորին չենթարկվել նախարարի որոշմանը:
Երթով նախարարության շենքի մոտ հասած ուսանողները պահանջեցին հանդիպում Կրթության եւ գիտության նախարարի հետ: Նախարարության ներկայացուցիչները փոխանցեցին, որ նախարարը պատրաստ է ընդունել 10-15 ուսանողների՝ նրանց բողոքը լսելու համար: Ուսանողներն արձագանքեցին, թե բոլորն են ուզում լսել նախարարին:
Նախարարը հանդիպեց լրագրողների հետ, եւ նշեց, որ ուրախ է, որ ուսանողները այլ կարծիք ունեն, նույնիսկ եթե նրանց կարծիքը չի համընկնում իր կարծիքի հետ: Նա պնդեց, որ նախարարությունն առաջնորդվել է օրենքով վերապահված լիազորություններով:
«Այդ լիազորություններին հակադրվելու, օրենքների մեկնաբանության կամ իրավական դաշտում այլ տեսակետ ունենալու միակ ճանապարհը դեպի դատարան տանող ճանապարհն է: Չեմ կարծում, որ օրենքների մեկնաբանությունը դա նախարարի կամ նախկին ռեկտորի խնդիրն է: Ո'չ ես, ո'չ նախկին ռեկտորը օրենքների մեկնաբանության համար պետության կողմից տրված համապատասխան իրավական ուժ չունենք», - նշեց նախարարը:
Արմեն Աշոտյանը հավելեց, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել բուհի պրոռեկտոր Գաբրիել Բալայանին: Հարցին, թե հաշվի առնելով, որ Սուրեն Զոլյանը դատական կարգով վիճարկելու է իր պաշտոնանկման հիմք հանդիսացող որոշումները, որքանո՞վ է ճիշտ համարում ռեկտորի պաշտոնակատար նշանակելու իր որոշումը, նախարարն արձագանքեց, թե համոզված է իր որոշման իրավականության մեջ:
«Իմ այդ որոշումը ճիշտ եմ համարում, որովհետեւ քանի դեռ չկա դատարանի համապատասխան վճիռ իմ որոշման վերաբերյալ, ԿԳՆ նախարարի հրամանը մնում է ուժի մեջ: Եթե կլինի այլ վճիռ դատարանում, նախարարությունը իրավական համապատասխան լուծումներ կտա», - ասաց Արմեն Աշոտյանը:
ԿԳՆ-ից հետո ուսանողները շարժվեցին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Այստեղ նրանցից 5-ին ընդունեցին, իսկ նախարար Աշոտյանը խոստացավ, վաղը ժամը 3-ին գալ համալսարան եւ պատասխանել ուսանողներին հուզող բոլոր հարցերին:

Your browser doesn’t support HTML5