Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հավաստմամբ` գալիք խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության հաղթանակի պարագայում, ինչի արդյունքում կյանքի կկոչվի կուսակցության տնտեսական ծրագիրը, առաջիկա հինգ տարիներին Հայաստանի տնտեսությունը կկրկնապատկվի, իսկ պետբյուջեն էլ կաճի երեք անգամ:
Նման հայտարարություն Մինասյանը արեց երեքշաբթի երեկոյան` Արմավիր քաղաքում Դաշնակցության կազմակերպած հանրահավաքին, ընդգծելով, որ Դաշնակցությունը, Սփյուռքում լինելով ազդեցիկ կառույց, ունակ է ներգրավելու սփյուռքահայերի միջոցները` Հայաստանի տնտեսական վերելքի համար:
«Դաշնակցությունը հանդես է եկել մի ծրագրով, որտեղ հստակ ամրագրված են բոլոր այն թիրախները, որոնց ուղղությամբ տարվող քաղաքականության արդյունքում մենք պետք է հինգ տարիների ընթացքում ստեղծենք 200 հազարից ոչ պակաս աշխատատեղ մեր երկրում», - հայտարարեց դաշնակցական գործիչը` շարունակելով. - «Մենք ունենք հստակ հաշված, որ յուրաքանչյուր մարզում, յուրաքանչյուր համայնքում որքան եւ ինչ ուղղությամբ աշխատատեղեր պետք է ստեղծվեն»։
Ըստ Մինասյանի` Դաշնակցության հաղթանակի պարագայում լուրջ ուշադրության է արժանանալու Հայաստանի ժողովրդագրական խնդիրը։
«Մենք ասում ենք, որ մեր երկրում յուրաքանչյուր ընտանիք, ընտանիքի յուրաքանչյուր երեխա մինչեւ յոթ տարեկանը ստանալու է ամենամսյա նպաստ` 20 հազար դրամի չափով, երկրորդ երեխայի դեպքում ավելացում է լինելու եւս 5 հազար, այլ կերպ ասած` երկու 20 հազար եւ եւս 5 հազար, երեք երեխայի դեպքում` երեք 20 հազար եւ եւս 20 հազար, չորս եւ հինգ եւ ավելի երեխաների դեպքում` 60-հազարական դրամ, իսկ հինգ եւ ավելի երեխաների դեպքում մենք` իբրեւ պետություն, իբրեւ իշխանություն, տալիս ենք անհատույց բնակարան», - հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Ազգային ժողովի դաշնակցական մեկ այլ պատգամավոր` Արթուր Աղաբեկյանը իր ելույթում, մասնավորապես, հայտարարեց. - «Ձեր երեխան վաղը լավ ապրելու է միայն ու միայն այն դեպքում, եթե դուք ունենաք դաշնակցական իշխանություն։ Հավատացե՛ք ինձ»։

Your browser doesn’t support HTML5