Հունվարի 14-ին արգենտինացի Պաբլո Ֆարիասի, իսկ մարտի 31-ին լեհ Պյոտր Վիլշեւսկու նկատմամբ հաղթանակների շնորհիվ հայազգի բռնցքամարտիկը վերանվաճեց միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Արթուր Աբրահամը նշեց, որ պարտություններից հետո հաղթանակն իր համար շատ կարեւոր էր. - «Եթե հաղթանակը չլիներ, ես WBO վարկածով առաջինը չէի լինի եւ չէի կարողանա մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար: Լավ չարչարվեցի, բայց կարեւորը հաղթեցի»:
Աբրահամը օգոստոսի 25-ին Գերմանիայում ռինգ դուրս կգա աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Այժմ WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը կրում է գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը: Նա պետք է պաշտպանի իր գոտին Բրիտանիան ներկայացնող Ջորջ Գրոուվզի հետ մենամարտում: Այդ մենամարտի հաղթողն էլ կլինի Աբրահամի հաջորդ մրցակիցը: Արթուրը կարծում է, որ իր մրցակիցը կլինի Շտիգլիցը:
Բռնցքամարտիկն ասաց, որ փորձելու է ռինգ դուրս գալ նոր մարտավարությամբ. - «Փորձում եմ իմ տակտիկան փոխել, ոչ շատ պաշտպանողական դիրք ընդունել, տարածքից շարժվել, փորձել տարածքից հարձակում գործել, ոչ թե պաշտպանողական դիրքից, որովհետեւ ես զգացի, որ այդ դիրքն այս քաշային կարգում արդյունավետ չէ»,-ասաց նա:
Աբրահամը նշեց, որ հանգիստը սիրում է կազմակերպել հենց Հայաստանում. որքան էլ ճանապարհորդում է, միեւնույն է` շքեղ հյուրանոցներին եւ լողափերին գերադասում է հայկական օդն ու ջուրը:
Անդրադառնալով անձնական կյանքին` բռնցքամարտիկն խոստովանեց, որ անակնկալ ունի, որի մասին շուտով կիմանան բոլորը. - «Օրենքով անենք` նոր ասենք, նախապես չեմ ուզում հայտարարել: Իհարկե, միայն հայուհու հետ եմ ամուսնանալու»:
Ապրիլի 21-ին Արթուր Աբրահամը պետք է արդեն Գերմանիայում լինի: Նա մասնակցելու է գերմանական ռադիոծրագրերից մեկին, ինչպես նաեւ իր մարզիչ Ուլի Վեգների ծննդյան տարեդարձին, ինչից հետո միայն կսկսի պատրատվել առաջիկա մարտին: