Երիտասարդները կոչ են անում մասնակցել ընտրություններին

«Մասնակցելու եմ», «ընտրելու եմ», «քվեարկելու եմ» կամ «գնալու եմ» ընտրություններին. երիտասարդական «Ֆլեշմոբ դիվիզիան» կոչ է անում քաղաքացիներին այս արտահայտություններից ցանկացածն ասել եւ դա նկարահանել որակյալ վիդեո նկարահանող տեսախցիկով` iPhone-ով կամ iPad եւ ուղարկել իրենց:

Այդ հոլովակներով պատրաստելու են մոտ մեկ րոպեանոց տեսահոլովակ, որը կոչ է անելու քաղաքացիներին մասնակցել ընտրություններին:

«Կոչ ենք անում քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, քանի որ դա բոլորիս պարտքն է` որպես քաղաքացիների, եւ քաղաքացիական հասարակության ստեղծման հիմքն է», - նշեց «Ֆլեշմոբ դիվիզիայի» համահիմնադիր Էդուարդ Լեւանյանը:

Առայժմ ուղարկվել են 10 հոլովակներ: Նկարահանողները մեծամասամբ երիտասարդներ են: Իսկ վերջնական տեսահոլովակը տեղադրելու են Youtube կայքում եւ տարածելու են սոցիալական ցանցերով:

«Յուրաքանչյուրը կարող է տանը կամ բակում իրեն նկարահանել եւ ուղարկել: Էական չէ, թե հեռախոսը կամ տեսախցիկը քանի մեգապիքսել է, կարեւորը գաղափարն է», - ասաց Էդուարդ Լեւանյանը:

Your browser doesn’t support HTML5

«Մասնակցելու եմ». երիտասարդների կոչը՝ մասնակցել ընտրություններին