Մալաթիա-Սեբաստիայի միջադեպի կապակցությամբ գործ է հարուցվել

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երեկ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայ ազգային կոնգրեսի թեկնածուների վրա կատարված հարձակման դեպքի կապակցությամբ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու համար։

Հիշյալ հոդվածով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով կամ երկամսյա կալանքով։


Ռուզաննա Ստեփանյան