Էշթոնը կառուցողական եւ արդյունավետ է գնահատում Ստամբուլի հանդիպումը

Ստամբուլում ավարտվել է Իրանի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ երկրների ու Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպումը` պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կառուցողական ու արդյունավետ է գնահատել բանակցությունները` հայտարարելով, որ կողմերին հաջողվել է առաջ շարժել:

Կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպումը անցկացնել մայիսի 23-ին Բաղդադում։