Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները եւ թեկնածուները, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, կիրակի օրը հարձակման են ենթարկվել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում։
Մասնավորապես, հարձակման են ենթարկվել Կոնգրեսի թեկնածուներ Բաբկեն Գարոյանը, լրագրող Գայանե Առուստամյանը, ԿԸՀ նախկին անդամ Զոյա Թադևոսյանը, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Զուրաբյանը։
Հարձակման ընթացքում կոտրել են Գարոյանի քիթը եւ նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, նշեց Կոնգրեսի համակարգողը։
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գայանե Առւստամյանը, Նիկոլ Փաշինյանի քարոզչանյութերը տարածելու ժամանակ՝ Սվաճյան 44 շենքի շքամուտքում, 5.30 սահմաններում, իրենց վրա է հարձակվել 10-12 հոգուց բաղկացած «հրոսակախումբ»:
«Գոռգոռոցներով` «մենք մեր ընտրած թեկնածուն արդեն ունենք, մենք հանրապետական ենք, քիթներդ ստեղ մի խոթեք» եւ այլանդակ հայհոյանքներով նրանք պահանջեցին հեռանալ», - պատմեց Գայանե Առսւստամյանը։
Նրա փոխանցամբ, Զոյա Թադեւոսյանը փորձել է հարձակվողներին հանգստացնել, խնդրելով չխոչընդոտել օրենքով նախատեսված քարոզարշավը, բայց նրանք շարունակել են բղավել եւ խլելով քարոզչանյութերը՝ հրմշտելով Կոնգրեսի ներկայացուցիչներին շքամուտքից դուրս են բերել բակ։
«Բակում նրանց միացան եւս մի քանի հոգի, շուրջկալեցին մեզ։ Նկատելով, որ ես փորձում եմ կապվել ոստիկանության հետ, երկու հոգի հարձակվեցին ինձ վրա եւ սկսեցին հարվածել գխլիս, դեմքիս։ Բաբկեն Գարոյանը փորձեց կանխել այդ հարվածները, սակայն հրոսակախումբը նրան քարշ տվեց շքամուտքից ներքեւ եւ սկսեցին ծեծել։ Նրանք ջարդեցին Բաբկեն Գարոյանի քիթը»,- ասաց Առուստամյանը՝ նշելով, որ դրանից հետո կարողացել է զանգահարել շտապօգություն։
Հայ ազգային կոնգրեսն այս հարձակումների կապակցությամբ դիմել է ոստիկանություն։