Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում Երեւանի բոլոր համայնքներում ընթանում են մաքրման, բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ:
Սփյուռքի նախարարությունը այս շաբաթ շաբաթօրյակ-ծառատունկ էր կաղմակերպել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
«Այստեղ ստեղծել ենք սփյուռքի այգի եւ առիթից առիթ փորձում ենք ավելի լավ տեսքի բերել, որովհետեւ միշտ չէ, որ բոլոր ծառերը դառնում են իրական ծառ», - ասաց նախարար Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքահայ ուսանողների խորհուրդի նախագահ Սամվել Մկոյանն ասաց. - «Շատ եմ կարեւորում շաբաթօրյակների կազմակերպումը, քանի որ Հայսատանը հիմա մաքրության կարիք զգում է»:
Սփյուռաքհայ ուսանողական խորհուրդը իր ներդրումն է ունեցել նաեւ մայրաքաղաքի կանաչապատման հարցում:
Երեւանցիները քաղաքի կանաչապատման բնագավառում փոփոխություններ նկատում են: Արեւիկի խոսքերով` դրանք ե'ւ դրական են, ե'ւ բացասական:
«Միասին տնկում ենք հացենիներ» ծրագիր շրջանակներում ֆինլանդացի արվեստագետ Աննա-Լեա Կոպեպրին անվճար տրամադրում է հացենու տնկիներ:
Գրիգոր Ղազարյանը վերցրել է 2 ծառ. - «Պատրաստվում ենք ծառատունկ անել բակային այն վայրերում, որտեղ շինարարություն է ընթանում, որտեղ բազմաթիվ ծառեր հատվել են ապօրինաբար»:
«Կանաչապատումն ընթանում է այն վայրերում եւ այն դեպքերում, որտեղ կա ճնշում: Մինչեւ չենք բարձրաձայնում, կառավարությունը քայլեր չի ձեռնարկում», - ասաց Գրիգորը, ով բնապահպան ակտիվիստների հետ պայքարել է նաեւ Մաշտոցի պուրակում:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամներից Անահիտ Մուշեղյանի խոսքերով, Երեւանում կանաչապատման եւ կանաչ տարածքների խնդիր կա:
«Իշխանությունները ո’չ, քաղաքացիները սկսել են քաղաքը կանաչապատելու գործընթացը», - նշում է Մաշտոցի պուրակի ակտիվիստներից Աննան:

Your browser doesn’t support HTML5