Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանն «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, թե անցած երկուսուկես շաբաթվա ընթացքում ոստիկանությունն ընտրացուցակներից հանել է մոտ 3000 անուն։
«Երկու հազարից ավելի մահացած անձանց տվյալներ հանվել են ցուցակներից։ Կան նաեւ հաշվառումից հանելու դեպքեր՝ սեփականատերերը դիմում են իրենց հասցեում փաստացի հաշվառված անձանց հանելու խնդրանքով։ Վեց-յոթ հարյուր քաղաքացու հանել ենք սեփականատերերի դիմումի համաձայն, մանավանդ այն հասցեներից, որտեղ, գիտեք, մեծ քանակությամբ անձինք էին հաշվառված», - նշեց Քոչարյանը՝ ընդհանրացնելով․ - «Այսինքն՝ ընտրողների թիվը այս պահի դրությամբ պակասել է մոտ 3 հազարով»։
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը գոհունակություն հայտնեց քաղաքացիների ակտիվությունից:
Հիշեցնենք, պաշտոնական տվյալներով 2012 թվականի ընտրացուցակներում՝ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ կազմված ցուցակների համեմատ, ընդգրկվել է շուրջ 360 հազարով ավելի ընտրող։
Ընտրացուցակներն, ըստ ԿԸՀ սահմանած ժամանակացույցի, ընտրատեղամասերում փակցվել են մարտի 27-ին:

Your browser doesn’t support HTML5