«Ի դեմս մեզ՝ միջազգային դիտորդների, այստեղ ներկայացված է լինելու հազվագյուտ գիտելիքների հարուստ պաշար», - հինգշաբթի երեկոյան Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական պատվիրակության ղեկավար` Եվրախորհրդարանի պատգամավոր, Մեծ Բրիտանիան ներկայացնող բարոնուհի Էմմա Նիքոլսոնը:
«Կարծում եմ` կարող եք ակնկալել, որ մենք կկարողանանք իրականացնել դիտորդական լիարժեք եւ մանրակրկիտ աշխատանք: Եվ այդ աշխատանքը կծառայի Հայաստանի ժողովրդի շահերին», - շարունակեց նա։
Նիքոլսոնը տեղեկացրեց, որ Հայաստանում է գտնվում նախնական այցով: Հաջորդ այցը` արդեն ԵԽԽՎ-ի եւս երեք տասնյակ դիտորդների հետ, տեղի կունենա մայիսի 3-ին։
Հարցադրմանը, որ ներկայումս շատ են մտահոգություններն առ այն, թե հիմնական ընտրակեղծիքները տեղի են ունենում ընտրատեղամասերից դուրս` առավելապես ընտրակաշառքի բաժանման ու վարչական ռեսուրսի գործադրման տեսքով, այսինքն` տեսանելի չեն, բարոնուհի Նիքոլսոնը պատասխանեց. - «Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ որպես Եվրոպայի խորհրդի դիտորդներ` մենք լիովին տեղյակ ենք ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին: Տարբեր պետություններից ժամանելիք դիտորդներից յուրաքանչյուրը ունի ինչպես ընտրությունների դիտարկման, այնպես էլ պատգամավորական գործունեության հարուստ անձնական փորձ: Մեր աշխատանքին սատարելու է նաեւ միջազգային փորձագետների թիմը, որոնք տրամադրելու են մեծածավալ տեղեկատվություն»:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ «ինչպե՞ս կարձագանքեիք ընդդիմության ներկայացուցիչների այն մտահոգություններին, որ մի քանի հարյուր դիտորդներն ի վիճակի չեն լինի լիարժեք դիտարկում իրականացնել 2 հազար ընտրատեղամասերում», Էմմա Նիքոլսոնը, մասնավորապես, նշեց. - «Հայաստանում աշխատելու է դիտորդների թերեւս ավելի արժեքավոր հանրություն, լինելու են մոտ 16 հազար տեղացի դիտորդներ, արդեն սկսում եմ մտածել` տեղամասերում ընտրողների համար տարածքը կբավականացնի՞: Դիտորդներ են ունենալու նաեւ բոլոր մասնակից կուսակցությունները»:
ԵԽԽՎ-ի պատվիրակության ղեկավարը նաեւ հավելեց, որ իր գնահատականով ընդհանուր առմամբ մոտ 500 միջազգային դիտորդներից շատերը առաքելություն են իրականացրել այնպիսի երկրներում, ինչպիսին են Ռուսաստանը, Ղազախստանը, Իրաքը, Եմենը եւ այլն:
«Մենք ցանկանում ենք, որ այս անգամ Հայաստանում անցկացվեն երբեւէ լավագույն ընտրությունները», - ամփոփելով իր պատասխանը` հայտարարեց էմմա Նիքոլսոնը:
Ընտրությունների օրվանից մի քանի օր առաջ Հայաստան կժամանեն նաեւ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք կդիտարկեն ընտրությունների ընթացքը, ինչպես նաեւ քվեների հաշվարկման գործընթացը: