«Հայաստանը այսպես շարունակել չի կարող, եւ փոփոխություն պետք է մտցնել մեր կյանքում, մեր երկրում` այսօրվանից սկսած», - Հրազդանում հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իր մարզային քարոզարշավը «Ժառանգություն»-ը սկսեց այսօր` Կոտայքի մարզից: Քարոզչություն իրականացնող խումբը, որը գլխավորում էր Րաֆֆի Հովհաննիսյանը եւ որի կազմում էին նաեւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, օրվա ընթացքում նախ եղավ Հրազդանում, ապա այցելեց Չարենցավան, Բյուրեղավան, Նոր Հաճըն քաղաքներ:
«Հրազդանը պիտի հավատա իրեն: Հրազդանը պիտի չսպասի փրկիչների, խոստում շռայլողների, աթոռ տենչողների եւ ողորմություն բաժանողների: Որովհետեւ աշխատանքը, առողջապահությունը, բժշկությունը, կրթությունը դա ձեր եւ իմ իրավունքն է», - հայտարարեց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Եվ եթե որեւէ մեկը հիմա սպասում է ազատ, արդար ընտրությունների, հենց այս պահին Հրազդանից մինչեւ Երեւան, հյուսիսից մինչեւ հարավ պետք է կանգ առնի այդ ցուցակագրումները, այդ կեղծ ողորմությունը, որ ուզում են ստորաքարշ դարձնել մեր շարքային քաղաքացուն: Դա մեր իրավունքն է. պետությունը ինքը ձեզ եւ ինձ պիտի տա բժշկի, ուսուցչի աշխատանքի այդ իրավունքը, որ հետո` ողորմություն բաժանելուց հետո, այդ հարստությունները իրենք չվերցնեն եւ չօգտագործեն սեփական գրպանում սեփական նպատակների համար»:
«Ժառանգության» հանդիպումներն այսօր անցան առանց որեւէ միջադեպի, բոլոր հանդիպումների ժամանակ ներկա էին ոստիկանության աշխատակիցներ:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հանդիպումների մասնակիցները խոսեցին իրենց սպասումներից:
«Կարեւորը ժողովրդի ապրելակերպի բարելավումն է, եւ ես սպասում եմ այդ բանը մեր սիրելի Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրվելու դեպքում», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:
Արդեն օրվա վերջում զրուցեցինք նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի հետ:
«Առաջին տպավորությունն այն է, որ ժողովուրդը շատ վախեցած է: Մարդիկ մոտենում են եւ ասում են, որ ով աշխատանք ունի, վախենում է գալ այս հանրահավաքներին, որովհետեւ հետո կանչելու են իշխանությունների մոտ, ճնշումների են ենթարկելու: Այդ վախի մթնոլորտն ենք փորձում մենք հաղթահարել», - ասաց Արզումանյանը:

Your browser doesn’t support HTML5