Ոստիկանությունը չի տիրապետում Հայաստանից մշտապես բացակայողների տվյալներին եւ չի կարող ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին եւ «Ժառանգություն» կուսակցությանը տրամադրել երկրից մշտապես բացակայող, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը:
Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ քննարկելով նշված քաղաքական ուժերի նամակը` Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ որեւէ օրենսդրական ակտով իրենք մշտապես բացակայողների ռեգիստ վարելու լիազորություն չունեն:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը պարզաբանեց. - «Ոստիկանությունը այդ տվյալները տնօրինող չի: Ոստիկանությունը Հայաստան մուտք գործող եւ Հայաստանից ելք ունեցող քաղաքացիների ռեգիստր չի վարում: Օրենքը մեզ լիազորել է վարել միայն բնակչության ռեգիստրը: Բնակչության պետական ռեգիստրը Հայաստանում բնակվող բնակիչների հասցեների շտեմարան է: Եվ իհարկե` մեր այն հայրենակիցների, ովքեր օտարերկրյա պետությունում են մշտապես բնակվում եւ ձեռք են բերել քաղաքացիություն: Ուրիշ տվյալ բնակչության պետական ռեգիստրում գոյություն չունի»:
Հարցին, թե չեն կարող արդյոք այդ տեղեկությունները ստանալ Ազգային անվտանգության ծառայությունից, Քոչարյանը պատասխանեց, թե օրենքով հստակ սահմանված են այն աղբյուրները, որոնցից իրենք կարող են օգտվել տվյալներ ստանալու համար. - «Եվ Ազգային անվտանգության ծառայությունն այդ տվյալները տրամադրող մարմինների ցանկում չկա»:
Դիտարկմանը, թե կարելի էր օգտվել վերջերս անցկացված մարդահամարի տվյալներից, պաշտոնյան արձագանքեց. - «Մարդահամարի ժամանակ անհատական տվյալներ` անուն-ազգանունով, որ որոշվի` այս մարդը գտնվում է Հայաստանի Հանրապետություն դուրս, չի եղել, չի պարզվել նման բան երբեք: Եվ մարդահամարի տվյալները դրանք քանակություններ են ուղղակի, թվերի ամբողջություն են, չանձնավորված թվերի, հետեւաբար` դրանք որեւէ կապ չունեն այն տեղեկատվության հետ, որ մեզանից պահանջվում է»:
Ոստիկանությունը կրկին շեշտում է, որ բնակչության պետռեգիստրում Հայաստանից դուրս գտնվող բնակչի տվյալները կարող են հայտնի դառնալ միայն այն դեպքում, եթե նա դրսում 6 ամսից ավելի բնակվելու դեպքում գրավոր տեղեկացնի Հայաստանի համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությանը, այս մարմինն էլ տեղեկությունը փոխանցի Անձնագրային եւ վիզաների վարչությանը:
Ընդդիմությունը, սակայն, անտրամաբանական է որակում Ոստիկանության պարզաբանումները: Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Չի կարող պետությունը չունենալ այդպիսի ինֆորմացիա տրամադրելու հնարավորություն: Ցույց է տալիս կա’մ պետության անկարողությունը, կա’մ չկամությունը իշխանությունների` նպաստելու, որպեսզի ընտրությունները նորմալ անցնեն: Նպատակն այն է, որ իսկապես այդ ուռճացված ցուցակները մնան, դրա հիման վրա կատարվեն բազմակի քվեարկություններ»:
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնը գլխավորող Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չէր կասկածում, որ Ոստիկանությունում կան բացակա անձանց տվյալները. - «Այդ տվյալներին Ոստիկանությունը տիրապետում է: Եթե ասում են, որ Հայաստանի բնակչությունը կազմում է 3 միլիոն 200 քանի հազար եւ այլն, որից փաստացի Հայաստանում բնակվում է 2 միլիոն 800 քանի հազարը… Այդ ինչպե՞ս են ստացել այդ տվյալները, եթե նրանք չունեն, թե ովքեր են բնակվում եւ ովքեր են բացակայում: Ավելին ասեմ` ես մի քանի անձնագրային ոլորտի աշխատողների հետ խորհրդապահական հանդիպումներ եմ ունեցել, եւ բոլոր տարածքային կառույցների այդ աշխատակիցները միաբերան պնդում են, որ մեկ մարդու ճշտությամբ իրենք իրենց տարածքի բոլոր բացակաների ցուցակները ներկայացնում են ՕՎԻՌ: Սա ի՞նչ է նշանակում… Եվ պետք է ասեմ, որ Անձնագրային եւ վիզաների այդ վարչությունը շատ խիստ է վերաբերվում բացակաների տվյալները չներկայացնելու յուրաքանչուր դեպքի: Դա նշանակում է` նրանք այդ ռեզերվը կուտակում են իրենց մոտ: Այսինքն` լիարժեք Ոստիկանությունը տիրապետում է բացակաների ցուցակին: Դա զուտ քաղաքական խնդիր է, որ չեն տրամադրում»:
Ջհանգիրյանը հավելեց, որ իրենց չէին ակնկալում, թե Ոստիկանությունը կընդառաջի իրենց դիմումին. - «Բնական է, որ իշխանությունները այդ ռեզերվից, կեղծիքի, լցոնման, կրկնակի, քառակի եւ տասնապատիկ քվեակության այդ ռեզերվից չէին զրկվի: Դա նշանակում է, որ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ վարչախմբի խոստումները սին են: Ըստ էության` քաղաքական մեր վերնախավը, իշխող վարչախումբը հրաժարվում է արդար, թափանցիկ ընտրություններից` մերժելով տրամադրել բացակաների ցուցակները»:
Ոստիկանության անձնագրային վարչության պետն էլ թյուր է որակում ընդդիմադիրների հայտարարությունները:
Հավելենք, որ Կոնգրեսի եւ Դաշնակցության ակտիվիստները շարունակում են երկրի տարբեր մարզերում մանրամասնորեն ստուգել ընտրացուցակները:

Your browser doesn’t support HTML5