«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, այսօր բավարար հիմք կա` չորս քաղաքական ուժերի համագործակցության համար:
Նման համոզմունք Հովհաննիսյանը հայտնեց այսօր Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե մինչեւ ուր կարող է հասնել համագործակցությունը «ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի, ՀՅԴ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ:
Հիշեցնենք, որ նշված չորս քաղաքական ուժերը միասնական դիրքորոշում որդեգրեցին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ այս հունվարին Ազգային ժողովում եւ դրանից դուրս ծավալված քաղաքական բանավեճի ընթացքում:
Բացի այդ, անցած չորեքշաբթի այդ քաղաքական ուժերը ստորագրեցին առաջիկա ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ձեւավորելու մասին հայտարարությունը: Ավելին` «Բարգավաճ Հայաստան»-ը չմիացավ նաեւ այդ հայտարարության հաջորդ օրը Հանրապետական կուսակցության կողմից արված հրապարակային առաջարկությանը` ուղղված ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին` համախմբվել ու երաշխավորել ազատ, արդար ընտրությունների անցկացումը:
«Հրամայական, հիմնական փաստաթուղթը դա Հայաստանի սահմանադրությունն է եւ գործող օրենքները», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` շարունակելով. - «Մնացած ամեն ինչը` քաղաքական համագործակցություն, հուշագրեր եւ միջկուսակցական պայմանավորվածություններ, դրանք ամբողջացնում են կամ խորացնում են այդ սահմանադրական պահանջը: Մենք հիմա ունենք բավարար հիմք` գնալու ազատ, արդար ընտրությունների, համագործակցելու իրար հետ եւ ի վերջո ունենալու սեփական երկրում, մեր երկրում ունենալու ժողովրդավարական, արժանավայել, ազատ ընտրություններ: Մենք չունենք հավելյալ հուշագրերի կարոտ` այդ իրականությունը սահմանադրորեն բերելու համար», - ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը` հավելելով. - «Բայց քանի որ կա այդ ցանկությունը, «Ժառանգություն»-ը միշտ էլ, գոնե ընդդիմադիր դաշտում, եղել է համախմբման կողմնակից»:
Միեւնույն ժամանակ, Հովհաննիսյանը հավելեց, թե իրենք պատրաստ են մաս կազմել վերոհիշյալ միասնական շտաբին, եթե շտաբի ստեղծման մասին փաստաթուղթը ստորագրեն քաղաքական ուժերի առաջին դեմքերը, եւ սահմանվի, թե ինչ է նշանակում ազատ ու արդար ընտրություններ:
«Մենք գնում ենք ընտրությունների, ընտրարշավը կտեւի չորս շաբաթից ավելի քիչ, մենք կհամագործակցենք բոլոր շտաբների հետ: Եթե այս երկու օրերի ընթացքում մեր առաջարկները, պայմանները հարգվեն, որպեսզի ունենանք իրական գործող, արդյունք տվող միացյալ շտաբ… Բայց ժամավաճառ չենք լինելու, մենք առաջնորդվելու ենք սահմանադրական չափանիշներով, եւ մայիսի 7-ին «Ժառանգություն»-ը գալու է իր ամբողջական, համապարփակ, քննադատական գնահատականով»:
Հիշեցնենք` սպասվում է, որ վաղը նշված չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպելու են եւ կարող են վերջնակապես հստակեցնել իրենց դիրքորոշումը միասնական շտաբի ձեւավորման հարցում:
Իր այսօրվա խոսքում Րաֆֆի Հովհաննիսյանն արեց եւս մեկ ուշագրավ հայտարարություն. - «Եթե լինի Հայաստանի Հանրապետության արդի պատմության ընթացքում առաջին անգամ ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություն, «Ժառանգություն»-ը չի բացառի համագործակցությունը ցանկացած այլ ուժի հետ»:
«Ժառանգության» առաջնորդը կոչ արեց միջազգային դիտորդներին այս անգամ խուսափել հայաստանյան ընտրությունների վերաբերյալ «շաբլոնային ձեւակերպումներից». - «Մենք ակնկալում ենք, որ քննադատական մասնակցությամբ այնպես կանեն, որ Հայաստանի քաղաքացու քվեն ի վերջո կհաղթի»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ չբացառեց, որ կարող է առաջադրել իր թեկնածությունը գալիք տարի կայանալիք նախագահական ընտրություններին:

Your browser doesn’t support HTML5