«Հրապարակ»-ը գրում է. - «Բոլոր քաղաքական ուժերը, միմյանց հետ մրցելով, շնչակտուր քարոզչություն են իրականացնում: Արդյո՞ք դա ազդելու է ընտրողի գիտակցության վրա: Արդյո՞ք կա դեռեւս չկողմնորոշված ընտրող, որը չգիտի, թե ում է ձայն տալու եւ սպասում է այս քարոզին: Եթե լսենք որոշ սոցիոլոգների, ապա հասարակության մի հսկայական զանգված՝ 30 տոկոսից ավելի, դեռ չգիտի, թե ում է ընտրելու: Դա անշուշտ նրանից չէ, թե մարդիկ չեն կողմնորոշվել, կամ անծանոթ ուժեր են առաջադրվել, եւ դեռ ընտրողը նրանց պետք է հասցնի ճանաչել: Ոչ: Բանն այն է, որ ասպարեզում եղած ուժերից ոչ մեկը չի բավարարում մարդկանց: Ո’չ իշխանական ուժերին են հավատ ընծայում, ո’չ ընդդիմությանը: Իշխանական ուժերը մի տեսակ պետականամետ չեն, իսկ ընդդիմադիրները՝ հստակ ընդդիմադիր: Եվ ստացվել է այնպես, որ իշխանության մեջ գտնվողները դժգոհ են իշխանական ուժերից, ընդդիմության մեջ գտնվողները՝ ընդդիմադիրներից: Սա կարելի է համարել այս ընտրությունների ամենաբնորոշ հատկանիշներից մեկը»:
«Առավոտ»-ն արձանագրում է. - «Իրենց կազմերում ունենալով կարկառուն բանախոսներ, իշխող կոալիցիայի անդամ երկու կուսակցությունները առայժմ հրաժարվում են դեբատներից: Նրանց բացակայությամբ բանավեճերն այնքան էլ հետաքրքիր չեն, որովհետեւ մնացածները հանդես են գալիս մեղադրողի դերում, իսկ արդարացողը չկա: Իհարկե, կարող են լինել նաեւ այլ կոնֆիգուրացիաներ. ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» կարող են վիճել, թե ով է նրանցից ավելի ընդդիմադիր եւ ավելի «վճռական տրամադրված», բայց նրանց միջեւ խորը հակասություններ չեն կարող լինել, որովհետեւ նրանք պետք է արձանագրեն, որ վիճակը վատ է, արտագաղթ է, կոռուպցիա է, մենաշնորհներ են եւ այլն: Եթե այս հարցերում ոչ ոք չի հակադարձում, բանավեճ, ըստ էության, չկա»:
«168 ժամ»-ը գրում է. - «Մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների «աննախադեպության» մասին եւ իշխանությունների, եւ ընդդիմության կողմից ամիսներ շարունակ թմբկահարվող հայտարարությունները հօդս ցնդեցին ապրիլի 8-ին` նախընտրական քարոզչության առաջին օրը: Խոսքը տվյալ դեպքում ընտրությունների օրինականության, ազատ եւ արդար ընթացքի վերաբերյալ հայտարարությունների մասին չէ: Ե’վ իշխանությունները, ե’ւ ընդդիմությունը հայտարարում էին, որ այս ընտրությունները Հայաստանի համար ունենալու են կարեւորագույն, բախտորոշ, հանգրվանային, վճռորոշ, ճակատագրական նշանակություն: Դա ենթադրում էր, որ բոլորն այս ընտրություններին պետք է պատրաստվեն բոլորովին այլ, նույնքան «աննախադեպ» եռանդով, ոճով, պրոֆեսիոնալիզմով, ընտրողի հետ խոսելու, երկխոսելու, հաղորդակցվելու միանգամայն այլ մշակույթով: Սակայն կիրակի օրվանից հեռուստաեթերում եւ ինտերնետում հեռարձակվող, առանց բացառության, բոլոր կուսակցությունների նախընտրական հոլովակներն ու բաժանված բուկլետները ցույց տվեցին, որ մայիսի 6-ի ընտրություններն ընդամենը Հայաստանի գորշ, հետադիմական, հուսահատ ընթացքի իներցիոն շարունակությունն են, որում մասնակից են բոլոր քաղաքական ուժերը»:
«Ժամանակ» օրաթերթում կարդում ենք. - «Կասկած չկա, որ ՀՀ խորհրդարանի առաջիկա ընտրության գլխավոր տեխնոլոգիաներից մեկը լինելու է ընտրակաշառքը: Նկատի ունենալով ՀՀ հասարակության սոցիալական ծանրագույն վիճակը, նաեւ քաղաքացիական գիտակցության, մեղմ ասած, ցածր մակարդակը, ինչպես նաեւ ընդդիմադիր դաշտի վարկանիշային ոչ այնքան լավ ժամանակահատվածը, կարող ենք եզրակացնել, որ այդ տեխնոլոգիան բավական արդյունավետ աշխատելու հավանականություն ունի: Այդպիսով, Հայաստանում կարող է ստացվել իսկապես այն, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունը կրկնվի պարզապես հանրապետական մասշտաբով: Այս ամենին ընդդիմությունն առայժմ հակադրում է քաղաքացիներին ուղղված կոչն այն մասին, որ չի կարելի ձայնը ծախել 5000 դրամի կամ 10 հազար դրամի դիմաց, որովհետեւ այդ գնով ձեռք բերված ձայնը հետո բումերանգի նման գալու է եւ հարվածի այդ քաղաքացուն, նրա շահին, իրավունքին, որդու եւ դստեր ապագային: Միամիտ լինել պետք չէ, ու պետք չէ կարծել, թե ընդդիմությունն այդօրինակ կոչերով կարող է փոխել իրավիճակն ու նպաստել քաղաքացիական գիտակցության կտրուկ վերելքին: Իսկ երբ դրան էլ գումարվի անձնագրային աճպարարությունը, որ պատրաստում է իշխանությունը, ապա մայիսի 6-ից հետո իրականացած կլինի «անաղմուկ ընտրություն» օպերացիան, որ ծրագրում է իշխանությունը: Ընդդիմությունն ունի մոտ մեկ ամիս ժամանակ, իրավիճակը փոխելու համար»:

Your browser doesn’t support HTML5