Անահիտ Աբաջանը 20 տարեկան է, ապրում է Ջավախքում: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ Վրաստանում հաշմանդամների խնդիրները եւ վերաբերմունքը նրանց նկատմամբ գրեթե նույնն են, ինչ Հայաստանում. թոշակները եւ նպաստները ցածր են, զբաղվածության խնդիրը՝ ակտուալ:
«Անձամբ ես ուշադրություն չեմ նկատել, միայն 15.000 դրամի չափով թոշակն է: Իսկ աշխատելու համար հարմարություններ չկան: Գուցե տան պայմաններում միայն որեւէ աշխատանք կարողանան անել՝ ասեղնագործություն, կամ համակարգչային որեւէ աշխատանք», - ասաց Անահիտը:
Ապրիլի 6-ին նա հաղթեց Հաշմանդամ կանանց գեղեցկության 6-րդ հանրապետական ֆոտոմրցույթում, որին մասնակցում էին կանայք եւ աղջիկներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից եւ Ջավախքից: Թագը ստանալուց հետո նաեւ նշեց, որ ստեղծագործում է, եւ արդեն սկսել է գրել իր երկրորդ գիրքը. առաջինը կոչվում էր «Կյանքի իմաստը իմ աչքերով»:
Հայաստանում պաշտոնապես գրանցված է շուրջ 179 հազար հաշմանդամ անձ: Նրանց առաջնային խնդիրը աշխատանքով ապահովված լինելը եւ հասարակության մեջ ինտեգրվելն է: Տարբեր ծրագրեր են իրականացվում հաշմանադմաների զբաղվածության խնդիրը լուծելու համար, եւ եթե Երեւանում հաշմանդամների շատ փոքր տոկոսը վերջին մի քանի տարիներին որոշ կազմակերպությունների շնորհիվ աշխատանք ունի, ապա նույնը չի կարելի ասել մարզերում բնակվող հաշմանդամների մասին:
«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը նշեց, որ մարզերում բնակվող հաշմանդամները նույն խնդիրներն ունեն, ինչ մայրաքաղաքում բնակվողները, այն տարբերությամբ, որ «այնտեղ խնդիրները 4 անգամ ավելի սրված են»:

Your browser doesn’t support HTML5