Այսօր Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգություն» եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները ուղարկել են Հայաստանի վարչապետին եւ ոստիկանապետին, իսկ պատճենները՝ ԿԸՀ նախագահին, արդարադատության նախագահին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարին եւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ուղղված նամակը, որով խնդրում են իրենց տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը։
«Ընտրացուցակներում երկրից մշտապես բացակա հարյուրհազարավոր քաղաքացիների անունների առկայությունը մշտապես հուզել է Հայաստանի հասարակությանը եւ կասկածներ հարուցել ընտրությունների օրինականության նկատմամբ։ Հետեւաբար, բոլոր կասկածները ցրելու եւ ընտրությունների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու համար, օգտվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքից, խնդրում ենք մեզ տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը: Չկատարելով մեր խնդրանքը, Դուք կասկածի տակ կդնեք առաջիկա ընտրությունների օրինակարգությունը եւ մեծ հարված կհասցնեք Հայաստանի միջազգային վարկին», - ասված է քաղաքական ընդդիմադիր ուժերի նամակում:
Այս նամակի մասին ՀԱԿ-ը դեռ շաբաթվա ընթացքում էր հայտարարել, եւ ոստիկանությունը, արձագանքելով այդ մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին, պատասխանել էր, որ չի տիրապետում այդ տվյալներին: