«Ժամանակ»-ի խմբագրականը գնահատում է․ - «Երբ համադրում ենք Հայաստանի շուրջ ստեղծված եւ ծավալվող աշխարհաքաղաքական իրավիճակն ու Հայաստանում թափ հավաքող նախընտրական զարգացումները, ապա ստանում ենք բավականին տխուր մի պատկեր։ Հայաստանի շուրջ զարգանում են լուրջ մարտահրավերներ, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի թե՛ անվտանգությանը, թե՛ տնտեսական վիճակին, մինչդեռ Հայաստանի քաղաքական դաշտում ծավալվում են նախընտրական զարգացումներ, որոնցում առայժմ գերիշխում են միայն մանր խարդավանքներն ու ինտրիգները։ Թվում է, թե Հայաստանի քաղաքական ուժերն արդեն պետք է ձեռնամուխ եղած լինեն երկրի համար հիմնարար խնդիրների բուռն քննարկմանը, բանավեճերին, սակայն քաղաքական դաշտում ծավալվում են նախընտրական զարգացումներ, որոնցում առայժմ գերիշխում են միայն մանր խարդավանքներն ու ինտրիգները։ Թվում է, թե Հայաստանի քաղաքական ուժերն արդեն իսկ պետք է ձեռնամուխ եղած լինեին երկրի համար հիմնարար խնդիրների բուռն քննարկմանը, բանավեճերին, սակայն քաղաքական դաշտի ներկայիս պահվածքը կարելի է բնորոշել ցանկացած բառակապակցությամբ, բացի հանրային քաղաքականությունից։ Կան եզակի բացառություններ, երբ տեղ-տեղ, ժամանակ առ ժամանակ խոսք է գնում լուրջ հարցերի մասին, կատարվում են լուրջ հարցադրումներ թե՛ նախկին բարեփոխումների, թե՛ արտաքին զարգացումների հետ կապված, սակայն այդ ամենն ընդամենը այն բացառություններն են, որոնք հաստատում են ընդհանուր ֆոնը։ Իրականում, սակայն, այդ ամենն, իհարկե, քաղաքական դաշտի չարամտության հետեւանք չէ։ Կամ հետին մտադրությունների դրսեւորում չէ։ Իրականում, այս ամենը պարզապես Հայաստանի քաղաքական համակարգի սնանկության, սպառվածության դրսեւորումն է»։
«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք․ - «Անկախ մեր իշխանությունների խորամանկության աստիճանից, նրանց ձգտումը՝ անցկացնել խաղաղ, առանց միջադեպերի ընտրություններ, նկատելի է, ու հենց դա է, հավանաբար, արձանագրում Արեւմուտքը: Բնականաբար, այն մարդիկ, որոնք հետեւում են մեր ներքաղաքական գործընթացներին, այնքան միամիտ չեն, որ հավատան, թե ընտրությունները կանցնեն առանց խախտումների («գլխավոր զենքն» այստեղ, ըստ ամենայնի, լինելու է ընտրակաշառք բաժանելը եւ ցուցակների հետ կապված ձեռնածությունները): Արձանագրենք նաեւ, որ իշխանական ճամբարից առայժմ չեն հնչում նաեւ «կլիզմա», «մոսկա», «բառաչող կովեր», «քաղաքական դաշտի թափոններ» եւ այլ՝ նման ոճի արտահայտություններ, ինչը նույնպես բարենպաստ է անդրադառնում ընդհանուր մթնոլորտի վրա: Ի՞նչ կարող է տալ մեզ նման ընթացքը, եթե այն, բոլոր քաղաքական ուժերի խոհեմության շնորհիվ, շարունակվի: Նախեւառաջ՝ դա Հայաստանին եվրոպական ինտեգրման առումով շատ լայն հնարավորություններ կտա, ինչի մասին ուղղակիորեն խոսում էին մեր երկիր եկած հյուրերը: Ինձ թվում է, որ «Եվրանեսթի» արտագնա նիստից հետո եվրոպացիների համար է՛լ ավելի ցայտուն դարձավ մեր ու հարեւան պետության քաղաքական ռեժիմների տարբերությունը, եւ նրանց մոտեցումը երկու երկրներին այլեւս դժվար թե լինի համահարթեցված, պարիտետային: Հետեւաբար, քիչ թե շատ նորմալ ընտրությունների անցկացումը, կարելի է առանց չափազանցության ասել՝ ազգային անվտանգության խնդիր է»։
«Հրապարակ» թերթի ուշադրության կենտրոնում մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներն են․ - «Ինչու բնապահպանները եւ ընդհանրապես քաղաքացիական այս նախաձեռնությունները ժամանակին չպայքարեցին Օղակաձեւ զբոսայգու, Օպերայի մերձակայքի, Աբովյան փողոցի, թամանյանական ճարտարապետության ոչնչացման դեմ: Ինչու հասարակությունը թույլ տվեց, որ Երեւանի բարբարոս քաղաքապետները երեւանցիների սիրելի վայրերը վաճառեն, ոչնչացնեն, բետոնապատեն ու տան մեծահարուստներին՝ որպես փոքր ներդրումների արդյունքում մեծ եկամուտ ապահովող բիզնես-տարածքներ: Ինչու են մարդիկ մոռացել այդ բարբարոսություններն ամենից շատ կյանքի կոչած Երվանդ Զախարյանին, Ռոբերտ Նազարյանին եւ մյուսներին, ովքեր անպատիժ ու անարգել գործեցին ու հեռացան՝ տաքուկ պաշտոններ զբաղեցնելով եւ իրենց կուտակածը վայելելով: Վերջին տասը տարում մեր հասարակությունը մեծ ճանապարհ է անցել: Դա անգամ անզեն աչքով է տեսանելի: Եվ ես հույս ունեմ, որ Մաշտոցի պուրակի եւ մյուս տարածքների լոկալ պայքարն ավարտելով՝ երիտասարդ ակտիվիստները հայացքով շրջվելու են դեպի Երեւանի մյուս ցավոտ խնդիրները»։
«Երկիր» թերթն ահազանգում է, որ Երեւանի շուկաներում կտրուկ բարձրացել է կանաչեղենի գինը։ Թերթը գրում է․ - «Վաճառողները նշում են, որ կանաչին թանկացել է երեկ երեկոյան, եւ բարձր գինը կպահպանվի մինչեւ տոնի ավարտը: Նրանք նույնպես դժգոհ են առկա գներից. «Եթե առաջ էժան գնով անմիջապես գյուղացուց էինք առնում, այժմ «3-րդ ձեռք» կոչվածը կա. գյուղացուն վերցնում է մեկ այլ վերավաճառող եւ բարձր գնով վաճառում մեզ»: Փոխարենը՝ Զատկի տոնին ընդառաջ, ձվի թանկացումներ չկան: Երեկ մեր թղթակիցը շրջել է Երեւանի մի քանի խանութներում եւ պարզել, որ թեեւ Զատկի տոնին մնացել է երկու օր, սակայն ձվի գինը չի բարձրացել: Այն տատանվում է 50-60 դրամի սահմաններում»։

Your browser doesn’t support HTML5