Այս տարի լրանում է Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի 90 ամյակը:
Բուհն այսօր կրթական ծրագրեր է առաջարկում շուրջ 22 մասնագիտությունների գծով։ Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հավաստմամբ` պատրաստում են մասնագետներ ոչ միայն Հայաստանի, այլեւ արտասահմանի համար:
Ռեկտորի խոսքով` այսօր բուհի օրակարգում է ուսման որակի բարձրացումն ու լավ մասնագետների պատրաստումը:
«Առաջիկա 5-6 տարիների ընթացքում որակը լինելու է առաջին խնդիրը, որ մենք պետք է դնենք եւ այս ուղղությամբ քայլեր ենք իրկանացնում ինչպես դասավանդման մեթոդների կատարելագործման, պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդացման, նրանց վերապատրաստման, այնպես էլ շարունակում ենք արդիականացնել լաբորատոր եւ լսարանային ֆոնդը», - ասաց ռեկտորը:
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն այս բուհում դասավանդում է քանդակագործություն: Նշում է, որ երիտասարդների սերուցքը լավն է, իսկ սովորելու ցանկությունն ու ձգտումը` մեծ, իրենք էլ նոր ծրագրեր ու քայլեր են ձեռնարկում երիտասարդներին խրախուսելու համար:
«Մենք շուտով ստեղծելու ենք ձուլարան, իր նորագույն տեխնոլոգիաներով: Քանդակներ ստեղծելու ձուլարանը ֆենոմենալ բան է լինելու», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ընդգծեց Թոքմաջյանը:
Ճարտարապետության նախագծման ամբիոնի վարիչի տեղակալ Կարեն Ռաշիդյանցն էլ «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է, որ իրենց ամբիոնում վերջին տարիներին փոխվել են ուսուցման մեթոդները, ծրագրերը, ստեղծվել են կապեր արտասահմանյան բուհերի հետ եւ այսօր հնարավորություն ունեն բարձրակարգ մասնագետներ պատրաստելու, իսկ վաղն էլ նրանց կառուցած շենքերով հպարտանալու:
«Ճարտարապետը մի շենք է կառուցում եւ դա միշտ մնում է, եւ ժողովուրդը կողքից անցնելուց գնահատում է եւ եթե չի ստացվել, դա խայտառակություն է: Նկարիչը կարող է իր նկարները մի անգամ ցուցահանդեսին դնել, հանել եւ վերջացավ, էլ տեսնող չկա: Հետեւաբար մեր մասնագիտությունը շատ պատասխանատու է», - վստահեցնում է Ռաշիդյանցը:
Անդրադառնալով ամբիոնի խնդիրներին՝ նա նշում է, որ հրատապ լուծման կարիք ունի բակալավրի խնդիրը:
«Ես կարծում եմ 4 տարի սովորելը շատ քիչ է ճարտարապետի համար, առնվազն պետք է լինի 5 տարի եւ եւս 2 տարի մագիստրատուրա, որովհետեւ սա բարդ աշխատանք է: 4 տարում հնարավոր չէ մասնագետ պատրաստել, միգուցե ուրիշ մասնագիտություններում դա հնարավոր է, բայց մեզ մոտ իմ կարծիքով, ոչ», - ասաց նա:
Միջազգային կապերի եւ արտասահմանցի սովորողների վարչության պետ, պրոռեկտոր Վարդգես Եդոյանը նշում է, որ բուհում այսօր սովորում է շուրջ 300 արտասահմանցի ուսանող: Իտալացիների հետ համատեղ իրականացնում են հուշարձանների եւ ճարտարապետական ժառանգության պահպանման, վերականգնման մագիստրական ծրագիր:
«Ծրագրում ընդգրկված է 31 ուսանող ամառն իրենց պրակտիկան կանցկացնեն Իտալիայում, մյուս տարի մագիստրական երկրորդը եւ ստանալու են երկու համալսարանների դիպլոմ», - տեղեկացրեց Եդոյանը:
Իսկ Ֆրանսիայի հետ բուհն ունի ուսանողների փոխանակման ծրագիր, եւ այժմ էլ 4 ուսանող իրենց ուսումը շարունակում են Ֆրանսիայում:
«Ֆրանսիական կողմը միշտ նշում է, որ մեր կողմն ուժեղ է ստեղծագործական մասով, իսկ իրենք անալիզի, ժամանակակից մեթոդների կողմ են եւ համագործակցության շրջանակներում ստացվում է գերազանց արդյունք», - նշում է Եդոյանը:
Արված բարեփոխումների արդյունքում բուհի ռեկտորը համոզված է, որ ժամանակն է սկսելու բուհի հավատարմագրման գործընթացը: Չնայած, որ այսօր Ֆրանսիան ճանաչել է բուհի ճարտարապետության մասնագիտության դիպլոմը, բայց դա ըստ Թոքմաջյանի՝ դեռ քիչ է:
«Մենք պետք է փորձենք այս տարի սկսել հավատարմագրման պրոցեսը եվրոպական համապատասխան կազմակերպությունների հետ, որպեսզի այս խնդիրները լայն զարգացում ստանան», - նշում է ռեկտորը: