Հայաստանի պաշտպանության նախարարը Ղարաբաղում է

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` «հանդիպման ժամանակ քննարկվել են բանակաշինությանը եւ պաշտպանության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր»: