«Եթե տեղի ունենա վատագույնը եւ Իրանի նկատմամբ ռազմական ուժ կիրառվի, ապա դա կանդրադառնա ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի վրա` հաշվի առնելով, որ Իրանում բնակվում են եռակի ավելի շատ էթնիկ ադրբեջանցիներ, քան բուն Ադրբեջանում», - այսօր այս մասին Երեւանում հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ տարածաշրջանի վրա Իրանի նկատմամբ ուժի գործադրումը:
«Դժվար է կանխատեսել, թե ինչպես Իրանի ադրբեջանցիները կարձագանքեն իրենց երկրի նկատմամբ ռազմական ուժի կիրառմանը, բայց եթե, Աստված մի արասցե, այդ բանը տեղի ունենա, ապա կասկած չկա, որ կառաջանան փախստականների մեծ հոսքեր, եւ այդ փախստականների զգալի մասը կհայտնվի հենց Ռուսաստանում` հաշվի առնելով, որ այնտեղ առկա է ադրբեջանական մեծ սփյուռք», - ասաց Ռուսաստանի արտգործնախարարը` հավելելով, որ նման զարգացման դեպքում կվտանգվի անվտանգությունը ինչպես տարածաշրջանային համատեքստում, այնպես էլ ողջ արաբական աշխարհում:
Ըստ Լավրովի` հետեւանքները կանխատեսելը դժվար է, սակայն, ըստ նրա, պարզ է միայն, որ դրանք կլինեն շատ լուրջ եւ բացասական:
«Հենց այդ պատճառով, երբ մենք լսում ենք որոշ պաշտոնական դեմքերի հայտարարություններն այն մասին, թե բոլոր տարբերակները մնում են սեղանի վրա, եւ դրանցից որեւէ մեկը չի բացառվում, ես կցանկանայի հստակեցնել` այս իրադրությունում կարող է լինել միայն միջազգային իրավունքի վրա հիմնված եւ օրինական տարբերակ: Իսկ միջազգային իրավունքը ուժի կիրառում թույլատրում է միայն այն դեպքում, եթե ձեզ վրա զինված հարձակում են իրականացրել», - ամփոփեց Սերգեյ Լավրովը:
Նույն հարցին ի պատասխան` Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը եղել եւ մնում է Իրանի հետ կապված խնդիրը միայն բանակցությունների ճանապարհով կարգավորելու կողմնակիցը:
Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձավ նաեւ Սիրայի շուրջ ծավալվող իրադարձություններին ու, մասնավորապես, «Սիրիայի բարեկամներ» խորագրի ներքո մի շարք երկրների արտգործնախարարների, այդ թվում` Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությամբ Ստամբուլում կայացած հավաքին:
«Մենք երբեք որեւէ մեկին չենք արգելել որեւէ ձեւաչափով հանդիպումներ կազմակերպելը: Մեզ նույնպես հրավիրել էին Ստամբուլ, բայց մենք այդ հրավերը չենք ընդունել մի շատ պարզ պատճառով` եթե խոսքը վերաբերում է Սիրայի ժողովրդի շահերին, ապա այդ միջոցառմանը պետք է ներկայացված լինեն ժողովրդի բոլոր հատվածները: Մինչդեռ այնտեղ ներկայացված էր միայն ընդդիմությունը, այն էլ ոչ ամբողջությամբ», - հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը:
Երկու արտգործնախարարներն անդրադարձան նաեւ ղարաբաղյան խնդրին: Լավրովի խոսքով` եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը Ռուսաստանի հարեւաններն են, բարեկամ երկրներ եւ ռազմավարական գործընկերներ, հետեւաբար Ռուսաստանն անտարբեր չէ ղարաբաղյան խնդրի հանդեպ:
«Մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք, որպեսզի դադարեցնենք 90-ականների սկզբին տեղի ունեցող արյունահեղությունը: Արել ենք ամեն ինչ, որպեսզի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն օգտագործի իր հեղինակությունն ու նպաստի այդ խնդրով ԱԽ-ի բանաձեւերի կատարմանն այնպես, ինչպես եւ պետք է կատարվեն ՄԱԿ-ի բարձրագույն մարմնի ցանկացած հարցով ընդունած բոլոր բանաձեւերը», - նշեց Լավրովը` հավելելով, որ ներկայումս Մինսկի խմբի համանախագահներն իրենց գործառույթները կատարում են ազնիվ կերպով եւ երբեւէ չեն նահանջել բոլոր կողմերի ընդունած սկզբունքներից, այն է՝ հրաժարումը ուժի կիրառումից, տարածքային ամբողջականությունը եւ սեփական ճակատագիրը ընտրելու առումով ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի հարգումը:
Էդվարդ Նալբանդյանն, իր հերթին, անդրադառնալով 1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի հիշյալ բանաձեւերին, հակադարձեց Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, թե Երեւանը չի կատարում դրանց պահանջները:
«Այդ բանաձեւերի հիմնական պահանջը ռազմական գործողությունների դադարեցումն էր: Ցավոք, ամեն բանաձեւից հետո Ադրբեջանը ոչ միայն չէր կատարում դրա պահանջները, այլեւ ավելի էր ուժգնացնում կրակը` արդյունքում կրելով պարտություն տեղի հայկական ուժերի կողմից: Հենց «տեղի հայկական ուժեր» բառերն են օգտագործված ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւում, եւ ոչ թե ԱԽ-ի պահանջով, այլ կործանիչ պարտություն կրելու պատճառով է, որ Ադրբեջանը հարկադրված եղավ Ղարաբաղից խնդրել ստորագրել կրակի դադարեցման համաձայնագիր», - մանրամասնեց Նալբանդյանը:
Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված այս այցի արդյունքով մատուցված ասուլիսին երկու արտգործնախարարները եւս մեկ անգամ վերահաստատեցին Հայաստան-Ռուսաստան գործընկերային հարաբերությունների բարձր մակարդակը:

Your browser doesn’t support HTML5