Իրաքյան Քուրդիստանը դադարեցրել է նավթի արտահանումը

Իրաքյան Քուրդիստան ինքնավար մարզը կիրակի օրը դադարեցրել է նավթի արտահանումը՝ Բաղդադին մեղադրելով վճարումներ չկատարելու մեջ։

Քուրդիստանի բնական պաշարների նախարարությունը հայտարարել է, որ 10 ամիս վճարումներ չեն եղել եւ նշույլներ էլ չկան, որ իշխանությունները պատրաստվում են փոխհատուցել պարտքը։