Հայաստանում է ֆրանսահայ հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորին

Պատրիկ Ֆիորի

«Շուրջ 1.5 տարի Ֆրանսիայում շրջագայելուց հետո որոշեցի գալ Հայաստան, փոքրիկ համերգի տեսքով ողջունել ձեզ, քանի որ այստեղ վերջին անգամ եղել եմ 2004 թվականին: Լինելով հեռու Հայաստանից՝ ես դաստիարակվել եմ նույն արժեքներով, ապրել հայկական երաժշտությամբ, հայկական համերով եւ բույրերով: Ես շատ եմ սիրում հայկական երաժշտություն, իմ համերգների ժամանակ պարտադիր դուդուկ եմ նվագում եւ ընդհանրապես ես յուրաքանչյուր երեկո դուդուկ եմ լսում», - ուրբաթ օրը կայացած ասուլիսում ասաց նա:

1997 թվականին Ֆիորին երգում է «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որը 1999 թվականին ընտրվում է որպես տարվա լավագույն մյուզիքլ, իսկ «Belle» երգը դառնում է «Տարվա երգ»: Այն հաջողություն է բերում նաեւ երգչին, նրա խոսքով, երգն ու առհասարկ մյուզիքլը շրջադարձային էին իր համար:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչն է Հայաստանում ոգեշնչում իրեն, Ֆիորին պատասխանեց. - «Իհարկե Արարատ լեռը ներշնչման աղբյուր է, բայց ոչ հենց լեռը, այլ ժողովուրդը, որն իր պատմության, մշակույթի կրողն է: Ես ավելի շատ աչքերս փակ եմ ներշնչանք գտնում»:

Անդրադառնալով Հայաստանին՝ նա ասաց, որ 2004-ի համեմատ վիճակը շատ ավելի բարելավվել է, երկրում դրական փոփոխություններն ակնհայտ են:

Ֆիորին Հայաստանից հետո համերգներ է ունենալու Լիբանանում, այնուհետեւ Ռուսաստանում, ասաց՝ պետք է աշխատի նաեւ ձայնասկավառակի վրա: Տարեվերջին եւս նախատեսված են շրջագայություններ:


Your browser doesn’t support HTML5

Հայաստանում է ֆրանսահայ հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորին