Դատախազությունը ընթացք է տվել մեկ բնակարանի վրա 101 բնակչի գրանցված լինելու մասին հրապարակմանը

Հայաստանի գլխավոր դատախազությունը ընթացք է տվել լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումներին, համաձայն որոնց` Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի թաղամասերից մեկում մեկ բնակարանի վրա գրանցված է 101 բնակիչ:

Մասնավորապես, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը, դատախազությունը այս թեմայով մամուլի հրապարակումները պատրաստվում է ուղարկել ոստիկանություն` պատշաճ քննարկում ապահովելու համար։


Ռուզաննա Ստեփանյան