Ռուսաստանը աջակցություն է հայտնում Մինսկի խմբի ներկա ձեւաչափին

«Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկա ձեւաչափով աշխատում է կառուցողական եւ համակարգված», - «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը` անդրադառնալով Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին Եվրամիության ներկայացուցչով փոխարինելու հնարավորությանը վերաբերող հարցին:

Լուկաշեւիչը նշել է, որ իր տեղեկություններով նման փոփոխություն չի սպասվում: