Բնապահպանները պնդում են, որ Հրազդանի երկաթի հանքի շահագործմումը աղետալի հետեւանքներ կթողնի քաղաքի էկոլոգիայի վրա՝ աղտոտելով օդն ու ջուրը:
Նրանք նաեւ նշում են, որ Հրազդանում գործող ցեմենտի գործարանի եւ ՋԷԿ-ի արտանետումների պատճառով երկաթահանքի շահագործումը շատ վտանգավոր է բնակիչների առողջության համար:
Հրազդանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Ժորա Առաքելյանն այսօր հրավիրված քննարկմանը նշեց, որ շահագործման դեպքում ամենամեծ խնդիրը, որ կառաջանա, դա խմելու ջրի աղբյուրների աղտոտումը կլինի: Այն բլրի ստորոտում, որը պետք է շահագործվի, մոտ 1700 մետր խորության վրա կան 4 խմելու ջրի աղբյուրներ, որոնք սնուցում են 4 քաղաքներ, ինչպես նաեւ Աբովյանի ջրի աղբյուրների հետ միասին կազմում են Երեւանի խմելու ջրի 30 տոկոսը:
«Ըստ հին նախագծի՝ բլրի վրա պետք է փորվի մոտ 270մ խորությամբ փոս, իսկ բլրի բարձրությունը1890մ է: Փաստորեն ստացվում է, որ փորելու դեպքում խմելու ջրի աղբյուրները կորելու են, քանի որ դրանք գտնվում են 1700մ խորության վրա, իսկ 270մ փորելու դեպքում կհասնենք՝ 1620մ-ի», -ասաց Ժորա Առաքելյանը:
Նախագծում նշված է, որ արտադրական կեղտաջրերը մղվելու են Հրազդան գետ, մաքրվելու են Քաղսիի մաքրման կայանում, այնուհետեւ շարունակելու են ոռոգել Արարատյան դաշտը: Սակայն Ժորա Առաքելյանըն նշեց, որ Քաղսիի մաքրման կայանը չի աշխատում արդեն 20 տարի: Ըստ նրա՝ խնդիր է նաեւ բնակելի տներից հանքի շահագործման հեռավորությունը: Նախագծում նշված է, որ հեռավորությունը բնակելի տներից 800 մետր է:
«Մենք ունենք, հատուկ GPS սարքի կողմից չափագրված տվյալներ, որտեղ ցույց է տրված, որ ամենամոտ տունը 650մ հեռավորության վրա է գտնվում, ի դեպ, հենց հանքի կենտրոնից: Այսինքն եթե հանքը տարածվի, ավելի կմոտենա տներին», - նշեց Ժորա առաքելյանը:
Երկաթի հանքի շահագործման լիցենզիա ունեցող Fortune Resources ընկերության ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանը նշեց, որ դեռ չեն տեղափոխվել հանքարդյունաբերության փուլ, իր խոսքերով, քանի որ դեռեւս չկա դրա հստակ նախագիծը: Իսկ իրենց կատարած աշխատանքները զուտ հետազոտական բնույթ են կրում:
«Հենց պատրաստվենք շահագործման, նախագիծը համապատասխանեցնելու ենք օրենքի բոլոր պահանջներին: Առաջիկա ամսվա ընթացքում Հրազդանում հանդիպումներ ենք կազմակերպելու բնակիչների հետ՝ նրանց կարծիքը եւս լսելու համար: Մեզ ոչ ոք առավելություն չի տալու, որ մենք առանց օրենքով սահմանված պարտադիր պահանջները կատարելու որեւէ արտադրություն անենք», - նշեց նա:

Your browser doesn’t support HTML5