Գործադուլ Գերմանիայի օդանավակայաններում

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը տեղեկացնում է, որ այսօր հետաձգում է ավելի քան 400 չվերթ` երկրի խոշորագույն օդանավակայանների աշխատակիցների գործադուլի պատճառով։

Օդանավակայանների աշխատակիցները աշխատավարձերի բարձրացում են պահանջում։

Ավիաընկերությունը նաեւ տեղեկացնում է, որ հետաձգված չվերթների մեծ մասը ներքին ուղղություններով են։