Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համամասնական ցուցակում բոլորն ունեն իրենց արժանի տեղը, կարծում է խորհրդարանական խմբակցության անդամ, պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Պատգամավորն ասում է, որ իրեն չի անհանգստացնում, որ հայտնվել է համամասնական ցուցակի 110-րդ հորիզոնականում:
«Երբ որ մարդ կատարում է աշխատանք, որեւէ կապ չունի, թե որ հորիզոնականում է, եւ կոնկրետ ինձ համար որեւէ խնդիր չկա, ես դա ասում եմ պարզ ճակատով: Դա ընդամենը տեխնիկական խնդիր է լուծում, այլապես ցուցակի 5-րդ համարից ներքեւ բոլորը կարող են դժգոհել եւ ասել` ինչո՞ւ ես իմ դիմացինից առաջ չեմ: Հանրապետական կուսակցության ցուցակը բավականին լուրջ քննարկումների եւ քայլերի արդյունքում է ձեւավորվել», - ասաց Սահակյանը:
Իսկ ինչպե՞ս է Հանրապետականը վերաբերվում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` բոլոր մեծամասնական ընտրատարածքներում միասնական ընդդիմադիր մեկ թեկնածու ունենալու առաջարկին, կոալիցիայում նման հարց քննարկվել է եւ արդյո՞ք Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) եւ «Օրինաց երկիր»-ը (ՕԵԿ) մեծամասնականով կպաշտպանեն մեկ միասնական թեկնածուի: Այս հարցերին Սահակյանը հետեւյալ կերպ պատասխանեց. - «Մեծամասնականի հետ կապված հատկապես կոալիցիոն գործընկերների հետ բավականին լուրջ քննարկումներ եղան: Նախ մամուլում հրապարակումներ եղան, որ մենք պայմանավորվածությունների ենք գնում, եւ այն տեղերը, որտեղ Հանրապետականն է դնում, ԲՀԿ-ն կամ ՕԵԿ-ը չի դնում եւ այլն: Բայց երբ առաջադրումները եղան, մենք իրականության ականատեսը եղանք: Մենք պատրաստ ենք առողջ մրցակցության, պայմանավորվածության դաշտերում չենք գնում ընտրության»:
Ավելի քան 10 ընտրատարածքներում ՀՀԿ-ն պատրաստվում է մեծամասնականով առաջադրված թեկնածուներով մրցել ԲՀԿ-ի թեկնածուներին եւ մոտ 10 ընտրատարածքներում էլ` ՕԵԿ-ականների հետ:
Հանրապետական պատգամավորի կարծիքով` ընդդիմությունը կարող էր ավելի շուտ հայտնել մեծամասնականով միասնական թեկնածուների պաշտպանելու մտադրության մասին. - «Այլ ոչ թե ընտրությունների նախաշեմին նման տեսակետ հայտնելով փորձել ցույց տալ, որ այ, տեսեք, մենք գնում ենք ավելի մեղմ ճանապարհով, իսկ իշխանությունը` ոչ: Դա էլ է մի քայլ քաղաքականության մեջ, որը փորձում է ցույց տալ, որ իրենք ավելի քաղաքակիրթ ճանապարհով են փորձում գնալ, իսկ իշխանությունը իր տեսակետը ասել է եւ մնում է իր տեսակետին. Մենք առաջադրել ենք այնտեղ, որտեղ կարծում ենք, որ կարող ենք ունենալ հաջողություն, որտեղ կարծում ենք, որ մեր թեկնածուները կարող են հասարակության վստահությունը վայելելով հաղթել», - ասաց նա:
Ըստ վերջերս անցկացրած սոցիոլոգիական հարցումներից մեկի տվյալների` ԲՀԿ-ի վարկանիշը ավելի բարձր է, քան ՀՀԿ-ինը:
«Ճշգրիտ սոցիոլոգիական հարցումների իրական պատկերը եւ իրական գնահատականը մենք կարող ենք ունենալ, երբ բուն քարոզարշավը կսկսի: Ընտրություններից 10 օր առաջ կարող ենք նաեւ ճշգրիտ, առանց կողմնակալության սոցիոլոգիական հարցումների ընթացքում ունենալ քիչ թե շատ իրական պատկեր: Նախորդ ընտրությունները փաստում են, որ Հանրապետական կուսակցության վարկանիշը բարձրանում է հենց քարոզարշավի մեկնարկից 10-15 օր անց», - այս առնչությամբ ասաց Սահակյանը:
Բացի նախընտրական թեմայից պատգամավորը հարկ համարեց կրկին անդրադառնալ նաեւ Բաքվում ապրիլի 1-4-ը անցկացվելիք «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին հայաստանյան պատվիրակության մասնակցության հարցին: Սահակյանն ասաց` Ադրբեջանը գրավոր անվտանգության երաշխիքներ է ներկայացրել հայկական կողմին: Հայաստանը «Եվրանեսթ»-ի երկրորդ լիագումար նիստին մասնակցելու է պատվիրակության ամբողջական` 10 հոգանոց կազմով:

Your browser doesn’t support HTML5