Այս տարվա Մարտի 24-ից աշխարհի ավելի քան 85 երկրում մեկնարկում է «Let’s do it World» համաշխարհային բնապահպանական շարժումը, որի նպատակն է մաքրել երկրագունդը կենցաղային աղբից:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը նշում է, որ իրենց առաջարկով ու նախաձեռնությամբ այս տարի 85 երկրներին միացել է նաեւ Հայաստանը:
«Հայերեն տարբերակը «Մենք կարող ենք» շարժումն է, որն արդեն ներառում է ավելի քան 20 կազմակերպություններ, ովքեր համաձայնել են մասկանցել ու կազմակերպել նմանատիպ միջոցառումներ Հայաստանում», - ասում է նա։
Ծրագրի գագաթնակետը սեպտեմբերի 15-ն է։ Այդ օրը կիրականացվի «Հայաստանն առանց աղբի» համահայկական կամավորական նախաձեռնությունը։ Շարժման մեջ ներգրավված կամավորները Հայաստանի ողջ տարածքում կենցաղային աղբի մաքրման աշխատանքներ կիրականացնեն՝ հատուկ ուշադրություն դարձնելով անտառային տարածքներին, գետափնյա շրջաններին ու պատմամշակութային վայրերի հարակից տարածքներին:
«Նախաձեռնության շրջանակներում մարտի 24-ից սեպտեմբերի 25-ը տարբեր միջոցառումներ են կազմակերպելու կրթական, տեղեկատվական, որպեսզի կարողանանք սերմանել երիտասարդության մեջ աղբի տեսակավորման, վերամշակման սկզբունքները», - նշում է Արսեն Գասպարյանը:
Սեպտեմբերի 15-ին աղբը հավաքելու են տեսակավորելով։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի հավաքված աղբը ոչ թե տեղ կգտնի հայաստանյան աղբանոցներից մեկում` ձորում կամ մեկ այլ գետի մեջ, այլ հանձնվի աղբի վերամշակմամբ զբաղվող կազմակերպություններին:
Բնության hամաշխարհային hիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշում է, որ շարժմանը կարող են միանալ բոլոր ցանկացողները` անհատներ, կազմակերպություններ։ Կարեւորը՝ միացյալ ուժերով Հայաստանը մաքրելն է, հետագայում էլ՝ միացյալ ուժերով մաքրությունը պահպանելը։
Կազմակերպիչները նշում են, որ ծրագիրը նպատակակետին հասցնելու համար հարկավոր են մեծ ֆինանսական միջոցներ եւ իրենք ակնկալում են բիզնես ոլորտի ու պետական մարմինների ներգրավվածությունն ու աջակցությունը:
Իսկ մինչեւ սեպտմեբերի 15-ը, բացի կամավորների գրանցումից, հանրության իրազեկումից, կիրականացվեն նաեւ աղբի քարտեզագրման աշխատանքեր:

Your browser doesn’t support HTML5