Մեծամասնական ընտրապայքարի մրցավազքը

Your browser doesn’t support HTML5

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում թե՛ կոալիցիոն երեք ուժերը, եւ թե՛ ընդդիմադիր կուսակցությունները տարբեր ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով կպայքարեն միմյանց դեմ:

Խորհրդարանի 41 մեծամասնական տեղերի համար ամենաշատ առաջադրումներ Հայ ազգային կոնգրեսն է կատարել, ապա իշխող Հանրապետականը: ՀԱԿ-ը միայն երեք ընտրատարածքներում որեւէ թեկնածուի չի սատարի՝ Կոտայքում, որտեղ առաջադրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Շիրակում, որտեղ պատգամավոր ընտրվելու ցանկություն ունի ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, եւ Տավուշի մարզում, որտեղ չորս անկուսակցականներ են առաջադրվել, սակայն նրանցից մեկի սատարելու մասին հայտարարություն է արել Հանրապետական կուսակցությունը: