Հայաստանյան մամուլի քննարկման հիմնական թեման երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ընտրացուցակներն են:
«Իրավունք»-ը ներկայացնում է ցուցակների ընդհանրական պատկերի վերաբերյալ իր կարծիքը. - «ՀՀԿ-ն նաեւ համամասնական ցուցակներ կազմելու հարցում եղավ «լոկոմոտիվ» եւ «տոն տվող»` կազմելու սկզբունքների տեսանկյունից, եւ դա վերաբերում է ոչ միայն կոալիցիային, այլ մասամբ նաեւ` ընդդիմությանը: Խոսքը հետեւյալ սկզբունքների մասին է` գաղափարապես մոտիկ քաղաքական ուժերի եւ հասարակական սեկտորի ներգրավում, օլիգարխիայի եւ բիզնեսի ներկայացուցիչների «բեռնաթափում», ցուցակների ընդհանուր թարմացում: ԲՀԿ-ի պարագայում դա արտահայտվեց այլ կուսակցությունների ներգրավման տեսքով` նրանք ներկայացված են Գուրգեն Արսենյանով, ավելի վաղ ԲՀԿ-ում հանգրվանած Վահան Բաբայանով, Տիգրան Ուրիխանյանով եւ այլն: Բայց, ի տարբերություն ՀՀԿ-ի ցուցակի, այդտեղից գործնականում դուրս մղվեց ինքնուրույն մտածողության ու գործելակերպի այնպիսի կրող, ինչպիսին է Վարդան Բոստանջյանը: Ինչ վերաբերում է «չափազանց ինքնուրույն» Վարդան Օսկանյանին եւ Հմայակ Հովհաննիսյանին, ապա նրանք կունենան յուրահատուկ դերակատարություն: ՕԵԿ-ում նույնպես տեղի ունեցավ համամասնական ցուցակում օլիգարխների չներգրավում եւ թարմացում, նույնիսկ չափազանցված թարմացում, զի հին ՕԵԿ-ականները, այդ թվում` եւ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, հայտնվել են ցուցակի 11-րդ տեղում: Սակայն Արթուր Բաղդասարյանի կողմից հրապարակված ցուցակը «ապրեց» 2 օր, որից հետո զգալիորեն փոփոխվեց, եւ Շահգելդյանը «բարձրացավ» 6-րդ տեղ: Մի քանի անուններ ընդհանրապես կորան»:
«Հայոց Աշխարհ»-ը նույն հարցերով զրուցել է ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Այն, որ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի բազմաթիվ մեծամասնական թեկնածուներ են իրար հետ մրցակցելու, հերքում է կանխատեսումը, թե ընտրատարածքները բաժանված են: Սակայն կարծիքներ են հնչում, թե համամասնական ընտրակարգում ներկոալիցիոն մրցակցություն չի կարող լինել»: Պատասխան. - «Մեծամասնականներում, հավաստիացնում եմ, բացարձակորեն որեւէ փոխպայմանավորվածություն չկա ու լինել չի կարող: Կա միայն մեկ՝ մարդկային ու քաղաքացիական բնույթի բնականոն պայմանավորվածություն, որ ընտրությունները չվերածվեն դժոխքի, որ մրցակիցները հանուն մանդատի կամ նեղ կուսակցական շահերի, չոչնչացնեն միմյանց: Հակառակ պնդումը կամ գործողությունը քաղաքական պարզ սպեկուլյացիա է»:
«Երկիր»-ի խմբագիրը գրում է. - «Հավատարմության ու նվիրվածության սկզբունքով մշակված ընտրացուցակների առանձնահատկությունն այն է, որ ո՛չ կազմողները եւ ո՛չ էլ ցուցակում ընդգրկվածները չեն պատկերացնում` ուր են գնում: Նրանց մեծամասնությունը խեղված պատկերացումներ ունի պատգամավորական պարտականությունների, դերակատարության, գործառույթների, հանրության, պետության ու սերունդների առջեւ ստանձնելիք պատասխանատվության մասին: Էականը լավ ու հանրօգուտ օրենքներ գրելը չէ, գաղափարական բանավեճերի մեջ մտնելը չէ: Կարեւորը, ինչպես թաշկինակի նման կուսակցություն փոխելու մեջ վարպետացած մերօրյա կոմսոմոլներից մեկն էր խոստովանել, «շեֆի» մարդը լինելն է եւ նրան ոչ մի դեպքում հուսախաբ չանելը»:
«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Ինչպես ցույց է տալիս նախընտրական շրջանն ու դրան պատրաստվող իշխանակազմի պատկերը, իշխանության մեջ, կարծես թե, տեղի է ունենում հետդարձ՝ վերադարձ դեպի ելման դիրք: Մինչեւ անգամ Գագիկ Բեգլարյանն է վերադառնում՝ տեղ գտնելով, իհարկե, ոչ Երեւանի քաղաքապետի պաշտոնում, բայց ՀՀԿ համամասնական ցուցակում: Ինչի՞ մասին է խոսում այդ ամենը: Ինչո՞ւ է կանգ առել Հայաստանում ներիշխանական այդ մրցակցությունը, որն իշխանության կարծր քրեաօլիգարխիկ բնույթը կամաց-կամաց քանդում էր թելի կծիկի նման, փոխելով իշխող համակարգի տրամաբանությունը: Ինչո՞ւ է վերադառնում հին տրամաբանությունը, եւ վերադառնո՞ւմ է արդյոք: Այսինքն՝ կարո՞ղ է արդյոք պատահել, որ նախընտրական թեժ շրջանում Սերժ Սարգսյանը ձեռնամուխ լինի կադրային աղմկոտ փոփոխությունների վերսկսմանը: Հազիվ թե, քանի որ հակառակ պարագայում նա չէր ներկայացնի ՀՀԿ համամասնական ցուցակի մի պատկեր, որը բաղկացած է հանրությանը հոգնեցրած, երկիրը մաշած մարդկանցից»:
«Առավոտ»-ի խմբագիրը կարծես ամփոփում է այս քննարկումը. - «Քանի որ մոտակա շաբաթները կլինեն կուրծք ծեծելու եւ ուրիշների վրա «կեղտ բռնելու» ժամանակաշրջան, կանխատեսում եմ, որ քաղաքական հավակնություն ունեցողները իրար դիմելու են հետեւյալ հարցով. - «Դու ի՞նչ ես արել էս ժողովրդի, էս երկրի համար։ Այ, ես, օրինակ: Հարցադրումը եւ «օրինակը» ինքնին ենթադրում են մի վիճակ, երբ կա ժողովրդին եւ երկրին ծառայելու միայն մեկ ձեւ, մեկ իդեալ, եւ այդ իդեալի լավագույն մարմնավորողը, բնականաբար, հենց նա է, ով նման ճառերով է հանդես գալիս:...»։ «Ենթադրենք, մեկը ձեզ հարցնում է` դուք ժողովրդի կողքի՞ն եք։ Աստված գիտի, թե ինչ է դա նշանակում։ Կարելի է գտնվել տանը, աշխատավայրում եւ նույնիսկ լողավազանում եւ միեւնույն ժամանակ ժողովրդի կողքին լինել, իսկ կարելի է կանգնել Ազատության հրապարակի ուղիղ մեջտեղում եւ հայտնվել ժողովրդից շատ հեռու: Երբ ասում են՝ նրանք, ովքեր այս օրհասական պահին ժողովրդի կողքին չեն, նրանք… (որակումներն ընտրեք ինքներդ), դա ավելի հասկանալի է. «ժողովրդի կողքին»-ը տվյալ դեպքում թարգմանվում է որպես՝ մեր կողքին, մեր թիմի, մեր թայֆայի կողքին, եւ այդ դեպքում ձեզ մնում է կողմնորոշվել՝ արդյոք այս կամ այն թայֆան իրենով մարմնավորո՞ւմ է ժողովուրդը», - ընդգծում է խմբագիրը։

Your browser doesn’t support HTML5