Թուրքիայում շարունակվում են բախումները բանակի եւ քուրդ գրոհայինների միջեւ

Թուրքիայի հարավ–արեւելքում՝ Սիրիայի հետ սահմանակից Շիրնակ նահանգում, շարունակվում են բախումները բանակի եւ քուրդ գրոհայինների միջեւ։

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, զոհվել է արդեն 12 մարդ՝ վեց զինվոր եւ վեց անջատողական։

Լայնածավալ ռազմական գործողությունները կանոնակարգելու համար, ըստ «Ֆրանսպրես»-ի, քրդաբնակ այդ նահանգ է մեկնել նաեւ Թուրքիայի ներքին գործերի նախարարը։