Թուլուզի ահաբեկիչը սպանվել է

Ֆրանսիա – 7 մարդու սպանության մեջ կասկածվող Մոհամմեդ Մերան, կադր France 2 հեռուստաընկերության հեռարձակումից, ցուցադրվել է մարտի 21-ին

Թուլուզում սպանվել է 7 մարդու, այդ թվում՝ երեք երեխաների սպանության մեջ կասկածվող Մոհամմեդ Մերան։

Ֆրանսիայի դատախազության հաղորդմամբ, 23-ամյա ահաբեկիչը սպանվել է դիպուկահարի կրակոցից՝ փախուստի փորձ կատարելու ժամանակ։

Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին, թե վերջինս ցած է նետվել այն տան պատուհանից, որտեղ պատսպարվել էր 32 ժամ շարունակ, եւ որի զինված գրոհի փորձ կատարելիս ոստիկաններից երեքը մարմնական վնասվածքներ էին ստացել։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երախտագիտություն է հայտնել իրավապահ մարմիններին, որոնք, նրա խոսքով, արել են հնարավորը՝ ահաբեկչին ողջ առողջ արդարադատությանը հանձնելու համար։