Ինչպես հաղորդել է Իրանում Հայաստանի դեսպանատունը, երեքշաբթի վաղ առավոտյան Երեւան մեկնող ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 3 մարդ:
Թեհրանցի բլոգեր Վարդան Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց հետեւյալը. - «Երեկ կեսօրից հետո` ժամը 4-ն անց 15-ին Թեհրանի հայաբնակ Սասուն քաղաքամասից ճանապարհվել է դեպի Հայաստան, բայց առավոտյան ժամը 3-ն անց 30-ին Հին Ջուղայի ճանապարհի ընթացքում (Մարանդ - Ջուլֆա ճանապարհին) անիվի պայթյունի հետեւանքով վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք հոգի, դժբախտաբար, հայեր են մահացել, 15 հոգի վիրավորվել են, որոնց անունները դեռ չի հայտարարվել: Բայց կան վիրավորների մեջ 5-ը, որոնց առողջական վիճակը շատ մխիթարելի չի»: