Երեկ աշխատանքային այցով Միացյալ Նահանգներ է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի շրջանակներում պատվիրակությունը Հայաստանի գործընկեր Կանզաս նահանգում հանդիպումներ կունենա նահանգապետ Սեմ Բրաունբաքի, Սենատի նախագահ Սթիվեն Մորիսի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Օ'Նիլի եւ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի հետ:
Վաշինգտոնում նախատեսված են Սեյրան Օհանյանի հանդիպումները ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Լեոն Փանեթայի, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դեյվիդ Փեթրեուսի, պաշտպանության քարտուղարի տեղակալ Ջոզեֆ ՄըքՄիլանի, պետքարտուղարի տեղակալներ Ֆիլիպ Գորդոնի եւ Էնդրյու Շափիրոյի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն պաշտպանական բնագավառում հայ - ամերիկյան երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում նախատեսված են նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ Անգելա Քեյնի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի պետի պաշտոնակատար Դմիտրի Տիտովի հետ: