Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը:
Արտակարգ դրության ժամանակ բանակի ներգրավման հնարավորություն ընձեռող օրինագծում փոփոխություններ կատարելու ակնկալիքով առաջին ընթերցումից հետո պատգամավորները ներկայացրել էին 30-ից ավելի առաջարկներ: Դրանց որոշ մասն ընդունվել է, բայց առավել մեծ դիմակայության արժանացած դրույթներն, ըստ էության, մնացել են անփոփոխ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծով, արտակարգ դրություն է հայտարարվում, երբ սահմանադրական կարգին վտանգ է սպառնում: Ըստ օրինագծի, արտակարգ դրություն է հայտարարում Հայաստանի նախագահը: Եվ եթե արտակարգ դրության ժամանակ ոստիկանության եւ ազգային անվտանգության ուժերը չեն բավարարում, թույլատրվում է ներգրավել նաեւ բանակը: Նախագծով, զինված ուժերը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, ռազմական տեխնիկա են կիրառում ոստիկանության մասին օրենքով սահմանված կարգով:
Օրինագիծն այսօր քննարկվեց կիսադատարկ դահլիճում: Դժգոհություններ արտահայտեցին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները:
«Լուրջ փոփոխություններ, համենայնդեպս, ես չտեսա, որոնք պետք է կոչված լինեին բացառելու որեւէ անցանկալի զարգացում արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, եւ նաեւ թույլ չտալու իշխանության լիազորությունների չարաշահում», - մասնավորապես, հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն արձագանքեց` «պետք չէ օրենքը քննադատելու համար այստեղ ներկայացնել այն ցավալի իրողությունները, որ տեղի ունեցան Մարտի 1-ին, հակառակ պարագայում կարելի է մերժել ցանկացած օրենք, որը կոչվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»:
Իշխող կոալիցիայից ելույթ ունեցավ միայն Հանրապետականի ղեկավար Գալուստ Սահակյանը, ով հայտարարեց. - «Օրենքը պատրաստ է ընդունման եւ կոալիցիոն ուժերը գնացել են այդ ճանապարհով: Դրա պատասխանատվությունը ընկնում է կոալիցիոն ուժերի ուսերին»:
Խորհրդարանն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդնի վաղը:

Your browser doesn’t support HTML5