Եգիպտոսում ազատ են արձակվել առեւանգված բրազիլուհիները

Եգիպտոսում հայտնաբերվել եւ ազատ են արձակվել նախօրեին առեւանգված երկու բրազիլացի զբոսաշրջիկները:

Նախնական տեղեկություններով` բրազիլուհիներն առեւանգվել էին Սինա լեռան մոտ: Անհայտ անձինք նրանց ավտոբուսից դուրս էին բերել եւ տարել անհայտ ուղղությամբ:

Ըստ լրատվամիջոցների` բեդվինները մտադիր են եղել օտարերկրյա զբոսաշրջիկներին փոխանակել իրենց բանտարկված բարեկամների հետ: