Շաբաթ օրը աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր վրաց գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Վաշաձեն նշել է, որ երկու երկրների արտգործնախարարների պարբերական հանդիպումները թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական ձեւաչափերով բարի ավանդույթ են դարձել, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր, մշակելու եւ համաձայնեցնելու համագործակցության նոր ծրագրեր:
Առանձնազրույցի ձեւաչափով տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ Վրաստանի հայ համայնքի համար կարեւորություն ներկայացնող մի շարք խնդիրներ:
Նալբանդյանն ու Վաշաձեն գոհունակություն են հայտնել հաստատված պարբերական շփումների արդյունավետության կապակցությամբ, անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ պարբերաբար անցկացվող խորհրդատվությունների օրակարգին:
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը վերադարձել է Երեւան: