Գերմանիայի արտգործնախարարը հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի հանդիպումը, որին, կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ, ներկա էին մի շարք այլ քաղաքական գործիչների ու քաղաքացիներ:

Հովհաննիսյանը իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական մարտահրավերների եւ միջազգային գերակայությունների շուրջ:

Նույն օրը «Ժառանգության» առաջնորդը կուսակցության կենտրոնական գրասենյակում ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթի Լիչին: Քննարկվել են Հայաստանի եւ տարածաշրջանի ընթացիկ զարգացումները: