SWIFT-ը կմասնակցի Իրանի ֆինանսական մեկուսացմանը

Միացյալ Նահանգները ողջունել է միջբանկային գործառնություններ իրականացնող SWIFT կառույցի որոշումը` դադարեցնել ծառայություններ մատուցել իրանական այն բանկերին, որոնք ենթարկվել են միջազգային պատժամիջոցների։

Այդ որոշումը ուժի մեջ կմտնի վաղվանից` կարգելափակվի միջազգային եւ իրանական բանկերի ֆինանսական գործառնությունների հնարավորությունը։

Որոշումը ուղղված է Իրանի ֆինանսական մեկուսացմանը։