Օրերս Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Ազգային ժողովի ընտրությունների ժամանակացույցը, համաձայն որի նախընտրական քարոզչությունը կսկսվի ապրիլի 8-ին եւ կավարտվի մայիսի 4-ին՝ կեսգիշերին: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում կուսակցությունների երիտթեւերի ներկայացուցիչները փաստում են, որ բացի իրենց կուսակցություններին սատարելուց, իրենք էլ որպես երիտասարդներ ունեն հատուկ մշակած նախագծեր, որոնք իրականացնելու են քարոզարշավների ընթացքում:
ՀՅԴ երիթեւի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը նշում է, որ իրենց երիտասարդական թեւն արդեն սկսել է զբաղվել կազմակերպչական աշխատանքներով, իսկ քարոզարշավին ներկայանալու են «աննախադեպ ծրագրով»: Ղազարյանի խոսքով` իրենք ուսումնասիրել են երիտասարդներին ու առհասարակ հանրությանը հուզող սոցիալ տնտեսական բոլոր խնդիրները եւ դրանց հաղթահարման շուրջ կազմել իրենց ծրագրերը:
«Այսօր նաեւ խնդիր ունենք բանակում ընտրությունների չկայացվածության հետ, որն իրականում ցավ է, որովհետեւ այստեղ հոգեբանական խնդիրներ են տեղի ունենում, երբ առաջին անգամ զինվորը քվեարկում է, եւ նա ուղղորդված քվեարկություն է իրականացնում հրամանատարական կազմի կողմից: Մենք բարձրաձայնում ենք այս հարցը», - նշում է ՀՅԴ երիտթեւի ներկայացուցիչը:
Աղքատության հաղթահարում, գործազրկություն, երիտասարդ ընտանիքների բնակարանների ապահովում, կրթական ծրագրեր. այս հարցերը եւս երիտասարդ դաշնակցականների օրակարգում է լինելու: Նրանք վստահեցնում են, որ երիտասարդ լինելով` շատ ավելի լավ են պատկերացնում հենց երիտասարդներին հուզող խնդիրները:
Անդրադառնալով «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրին` Արթուրը նշում է. - «Կառավարության մշակած ծրագրով մարդիկ աշխատավարձի կամ միջին աշխատավարձի հնգապատիկ, տասնապատիկ ավել աշխատավարձ պետք է ներկայացնեն, որ իրականում շատ չնչին տոկոսն է նման աշխատավարձ ստանում, այն էլ ոչ պետական ոլորտներում: Այսինքն առաջինը պետք է մատչելի դառնա, օրինակ, պայմանագրային լինի, այսինքն բնակարանը տրվում է այն պայմանով, որ քաղաքից երկար ժամանակով բացակայելու իրավունք չունեն: Այսպես նաեւ ինչ-որ չափով արտագաղթի դեմն առնել կարելի է»:
ՀՅԴ երիտթեւը պարբերաբար հանդիպումներ ու զրույցներ է նախատեսում Երեւանի ու մարզերի երիտասարդների հետ, իսկ ծրագրերը ներկայացնելուց զատ, քարոզելու են մասնակցել ընտրություններին:
«Մենք չենք ասելու մեզ ձայն տվեք, գնացեք, ում ուզում եք ընտրեք, բայց գնացեք, որովհետեւ ակտիվ ընտրություններին մասնակցելը նվազեցնում է անարդար ընտրությունները», - ասաց Արթուրը:
Հայ ազգային կոնգրեիս (ՀԱԿ) ակտիվիստ Արեգ Գեւորգյանին էլ նշում է, որ այս ընտրությունները բեկումնային են լինելու Հայաստանի քաղաքացիների համար: Նրա խոսքով` երիթեւի նպատակն է հանրությանը ցույց տալ իրենց երազած Հայաստանի ճանապարհը:
«Նոր Հայաստանն այն Հայաստանն է, որտեղ քաղաքացու արժանապատվությունը վտանգված չէ, որտեղ քաղաքացին ունի երաշխիքներ, ունի խոսքի ազատության իրավունք, ունի սեփականության իրավունք եւ որեւիցե մեկն իրավունք չունի ոտնձգություն անել», - իրենց երազած Հայաստանը ներկայացրեց Արեգը:
Նա չցանկացավ նշել, թե ինչ քայլերով ու ինչ ծրագրերով են շարժվելու ՀԱԿ-ի երիտասարդները. ասաց` այնպես են անելու, որ բարձրացնեն երիտասարդների ինքնավստահությունը եւ որ երկիրը լքելուց առաջ երիտասարդները մտածեն, որ իրենց տունն են լքում:
«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական ուսանողական միության անդամ Դանիել Իոաննիսյանն էլ նշում է, որ աշխատելու են կուսակցության ղեկավարության ներքո, սակայն զուգահեռաբար իրականացնելու են սեփական` երիտասարդական թեւի նախաձեռնությունները:
«Դեռ վերջնական չէ, բայց գուցե կստեղծենք ինտերակտիվ քարտեզ, որը ընտրողներին տեղեկություն կտա ընտրատեղամասերի մասին: Կկազմակերպենք դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց համար, թե ինչպես պայքարել ընտրակեղծիքների դեմ», - ասաց Դանիելը:
Դանիելը նշում է, որ քարոզարշավների ժամանակ օրենք չեն խախտելու եւ քարոզարշավներ են իրականացնելու միայն թույլատրվող վայրերում:
«Բուհերը դե յուրե ապաքաղաքականացված են, բայց բոլորս շատ լավ գիտենք, որ դե ֆակտո քաղաքականացված են ու շատ լավ գիտենք, թե ում կողմից, բայց մենք այդ իրավական նորմերը չենք խախտելու: Օրինակ, կարելի է կազմակերպել ցույց համալսարանի բակում ու դա չի հակասի ոչ մի իրավական ակտի, բայց կլինի բուհական էլեկտորատի համար», - ասաց նա:
Հանրապետական կուսակցության երիտթեւն էլ իր անելիքների մասին գերադասեց լռել: Կարեն Ավագյանը միայն խորհուրդ տվեց զինվել համբերությամբ, բայց նշեց նաեւ, որ ամեն ինչ անելու են, որ թույլ չտան որեւէ մեկ ուժի կամ կազմակերպության պիտակավորել այս ընտրությունները:

Your browser doesn’t support HTML5