Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հրապարակել է մեծամասնական ընտրակարգով առաջադրվող իր 33 պատգամավորության թեկնածուների ցանկը:
Ուշագրավ է, որ Հանրապետականի թեկնածուների ճնշող մեծամասնությունը գործարարներ են։
Այսպես, գործարարներից կուսակցության ցուցակում է «ՍԱՍ» խանութների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը` նա առաջադրվում է 4-րդ ընտրատարածքում: Մինչեւ 2006 թվականը Արտակ Սարգսյանը «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ), նաեւ խմբակցության անդամ էր, 2007-ին գործարարը ընդգրկված էր Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակում:
Թիվ 7 ընտրատարածքում Հանրապետականը կառաջադրի անկուսակցական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուն «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանն է, 21-րդում` հանրապետական պատգամավոր, «Մապ» ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը, 22-րդում` «Եվրոստան-Ույուտ» ընկերության հիմնադիր, հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը, 29-րդում` «Դերժավա» եւ «Սլավգրուպ» ընկերությունների նախագահ, անկուսակցական պատգամավոր Արկադի Համբարձումյանը, ով ժամանակին ՕԵԿ-ի համամասնական ցուցակով էր պատգամավոր դարձել, սակայն 2006-ի մայիսին դուրս եկավ այդ կուսակցությունից, թիվ 33 ընտրատարածքում` հանրապետական պատգամավոր¸ «Հրազդան մարզահամալիր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Աղաբաբյանը, 39-րդում` «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր նախագահ, հանրապետական պատգամավոր Աշոտ Արսենյանը, թիվ 41 ընտրատարածքում` անկուսակցական, «Երեւան գարեջուր» ընկերության սեփականատեր Հակոբ Հակոբյանը։
Գործարարներից բացի, Հանրապետականի մեծամասնական առաջադրումների ցուցակում տեղ է գտել նաեւ երկու օր առաջ իշխող կուսակցությանը անդամակցած, ժամանակին իշխանություններին եւ նաեւ Սերժ Սարգսյանին սուր քննադատության ենթարկած պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Նրան ՀՀԿ-ն առաջադրել է թիվ 30 ընտրատարածքում, որն ընդգրկում է Վանաձոր քաղաքը:
Հանրապետականը մեծամասնականով առաջադրում է նաեւ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբորը` նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին` 32-րդ ընտրատարածքում։
Հանրապետականի մեծամասնական թեկնածուների ցանկում տեղ են գտնել նաեւ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանը, ով կառաջադրվի 5-րդ ընտրատարածքում, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը, ով կառաջադրվի 6-րդ ընտրատարածքում, թիվ 13 ընտրատարածքում կառաջադրվի Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրականը, իսկ թիվ 2-ում` Հանրային հեռուստաընկերության լրատվական, վերլուծական հաղորդումների տնօրեն, նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը:
Թիվ 19 ընտրատարածքում Հանրապետականը առաջադրում է գեներալ-մայոր, այժմ պատգամավոր Սեդրակ Սարոյանին։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցին, թե ինչու են առաջադրել հիմնականում գործարարների, պատասխանեց. - «Գործարարը վատ բան չի, եւ մենք կարծում ենք, որ նրանց մեծամասնությունը շատ մեծ շանսեր ունեն հաջողության հասնելու»:
Իսկ հարցին, թե որքանով է գործարարների առաջադրումը տեղավորվում Սերժ Սարգսյանի առաջ քաշած «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի շրջանակում, արդյո՞ք ժողովուրդը կարող է հավատալ այդ` խորհրդարանում արդեն աշխատած կամ աշխատող գործարարներին, Շարմազանովը արձագանքեց. - «Խոսքը գնում է նրա մասին, որ այսօր փոփոխությունների անհրաժեշտություն կա, Ուստի մենք հավատում ենք, որ այդ ռեֆորմատորները կարող ենք լինել մենք, եւ դրա ականատեսը դուք կլինեք… Ընտրվելու դեպքում այս անձինք կլինեն նաեւ այն թիմի անդամները, ովքեր կիրականացնեն ռեֆորմները»:
Հարցին, թե ինչո՞ւ է ցուցակում ընդգրկվել ՀՀԿ-ի նոր անդամ Վիկտոր Դալլաքյանը, ով տարիներ շարունակ սուր քննադատության է ենթարկել իշխանություններին եւ անձամբ նախագահ Սերժ Սարգսյանին, Շարմազանովը պատասխանեց. - «Քաղաքականությունը նաեւ փոփոխությունների, նաեւ կոմպրոմիսների արվեստ է… Ներողամիտ լինում են ուժեղները, թույլերը չեն կարող լինել ներողամիտ»:
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, մինչդեռ, ՀՀԿ-ի հրապարակած մեծամասնական թեկնածուների ցուցակը ցույց է տալիս, որ իշխող քաղաքական ուժը իրականում երկրում որեւէ բան փոխելու մտադրություն չունի:
«Սա է իրենց քաղաքական կամքը: Եվ այդ քաղաքական կամքը այն է, որ` մենք այսուհետ եւս երկիրը կառավարելու ենք այնպես, ինչպես կառավարել ենք մինչեւ հիմա, եւ երկիրը ծառայեցնելու ենք ընդամենը մի քանի կլանների, օլիգարխների, խմբերի շահերին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարտիրոսյանը` շարունակելով. - «Միաժամանակ այս մեծամասնական ցուցակով նաեւ պատասխանատվություն է վերցնում Հանրապետական կուսակցությունը, որ ինքը իր խոսքի տերը չեղավ, գործարարներին նորից բերում է իշխանության, իշխանության եւ գործարար աշխարհի տարանջատման մասին թեզը իրենց համար ընդամենը մի քանի բառ թղթի վրա արձանագրելն է եւ ոչ ավելին»:
Մարտիրոսյանի կարծիքով, իշխող կուսակցության առաջադրած թեկնածուները «ոչ քաղաքական առումով» մրցունակ են. - «Հաշվի առնելով մեր իրականությունը, թե ինչպես են մեծամասնականով պատգամավորներ ընտրվում, միանշանակ այս ցուցակը կհամապատասխանի, որովհետեւ այստեղ կա ե'ւ ֆինանս, ե'ւ ադմինիստրատիվ ռեսուրս, ե'ւ կա կրիմինալ ռեսուրս: Այսինքն` բոլոր այն չափանիշները, որոնք օրենքից դուրս են եւ որոնք ապահովում են իշխանությանը վերարտադրությունը, այս ցուցակում դուք կտեսնեք»:

Your browser doesn’t support HTML5