«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ընդգծեց, որ արդի տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ընտրակեղծիքների փաստերը տարածել անմիջապես:
«Այս ընտրությունները աննախադեպ են լինելու այն տեսանկյունից, որ հնարավորություն է ստեղծվել գերթափանցիկ դարձնել», - նշեց նա: - «Մարդը կարող է հեռախոսով որեւէ խախտում արձանագրել եւ ուղարկել անմիջապես հատուկ կայքի վրա, որտեղ քարտեզի վրա կերեւա… Այս ամեն ինչը կարող է լինել հենց շնորհիվ նրա, որ գոյություն ունեն մի կողմից տեխնոլոգիաները, մյուս կողմից` ինտերնետ համայնքը, որը այս ամեն ինչի մեջ ներգրավված է եւ փորձում է ինչ-որ չափով այս երկիրը դեպի լավը փոխել»:
Սամվել Մարտիրոսյանն ընդգծեց, որ պետք չէ շփոթել սոցիալական ցանցերում գրանցված քաղաքացիական անկախ խմբերի եւ որեւէ քաղաքական ուժի թաքնված գործունեությունը:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ձեւավորված «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» բազմահազարանոց խմբում ընդգրկված է նաեւ երգահան, երգչուհի Լիլիթ Պիպոյանը:
«Ազատություն» ռադիոակայանի հետ զրույցում Պիպոյանը ասաց, որ պետության եւ ժողովրդի հարաբերություններում ակնկալում է «ազնվություն եւ անկեղծություն». - «Որ ոչ մի բան չթաքցվի, ոչ մի բան չկեղծվի, ոչ մի բան չխաբվի: Որ խաբելու այդ արժեքը, որ չգիտեմ ինչու արմատացած է որպես շատ կարեւոր արժեք` խաբել կարողանալը, այ դա վերանա»:
Լիլիթ Պիպոյանը շարունակեց. - «Ես երբեք չեմ գրում ծրագրային երգեր, ես չեմ գրում երգեր, որոնց չեմ հավատում: Ես գրում եմ այն, ինչ զգում եմ: Ես բացարձակ անպաշտպան եմ կանգնում մարդկանց առջեւ. դրա համար պետք է ազնիվ լինել, չէ՞: Ու նաեւ պետք է խիզախ լինել… Անկեղծությունը, ազնվությունը բարձրագույն կատեգորիան է ինձ համար… Ընտրական գործընթացում էլ, որովհետեւ պետություն-ժողովուրդ փոխհարաբերության մեջ էլ պետք է լինի ազնվություն ու բաց, թափանցիկ վիճակ»:
«Ֆեյսբուք»-ում գրանցված «Չե'ք կեղծելու» սոցիալական խմբում է նաեւ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Պասկեւիչյանը ասաց. - «Քանի որ մենք վերջին տարիներին ունենք դառը փորձը, որ անընդհատ ընտրությունները կեղծվում են, անընդհատ իշխանությունը վերարտադրվում է, եւ հասարակության մեջ կա պատկերացում, որ այս Ազգային ժողովի ընտրությունները շատ որոշիչ են լինելու, եւ եթե դրանք շատ հմուտ կերպով կեղծվեն, նորից դուռ են բացելու արդեն նախագահական ընտրությունների կեղծիքի համար»:
Հարցին, թե սոցիալական ցանցերի ակտիվությունը ինչի կհանգեցնի, հրապարակախոսը պատասխանեց. - «Եթե դա կբերի նրան, որ այդ ակտիվիստները կգնան արդեն կոնկրետ տեղամասերում իրենց ձայներին տեր կանգնելու, պաշտպանելու, դա շատ դրական է: Իսկ եթե դա մնալու է սոցիալական ցանցերում, դա ընդամենը զրուցարանի տպավորություն է թողնում»:

Your browser doesn’t support HTML5