Ադրբեջանը հայտարարում է Աբխազիայի ընտրությունները չճանաչելու մասին

Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր հայտարարել է, որ չի ճանաչում մարտի 10-ին Աբխազիայում անցկացված խորհրդարանական ընտրությունները։

Ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ, հայտարարությունում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը վերահաստատում է իր վճռական աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը։

«Ադրբեջանը հավատում է հակամարտության հնարավոր կարգավորման համար ներկայիս բանակցային գործընթացի կառուցողական շարունակման կարեւորությանը», - ասված է փաստաթղթում։

Անցած տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո դրանք չճանաչելու մասին պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել Վրաստանի արտգործնախարարությունը։